Օդի որակի բարելավման ուղղությամբ մի շարք ուղղություններով աշխատանքներ է իրականացնում
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում մասնակցեց ասուլիսի, որի շրջանակներում տեղեկացրեց, որ Երևանում, հատկապես Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 17-25-ը փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանված թույլատրելի սահմանը մինչև 4 անգամ։
Այդ ցուցանիշը հատկապես բարձր է եղել նոյեմբերի 21-ին և նոյեմբերի 25-ին։
«Ի տարբերություն Կենտրոն վարչական շրջանի, Արաբկիր վարչական շրջանում փուշու թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1,1-1,6 անգամ, Շենգավիթ վարչական շրջանում էլ գերազանցել է միայն նոյեմբերի 25-ին՝ 1,2 անգամ։ Երևանի վարչական շրջաններում նկատվել է նաև ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ, սակայն չի գերազանցել թույլատրելի սահմանը»,-ասաց Գայանե Շահնազարյանը։
«Տարվա այս ժամանակահատվածում այս երևույթը բնորոշ է Արարատյան գոգավորությանը։ Այս սեզոնին օդի ջերմաստիճանը կտրուկ ընկնում է, հատկապես գիշերային ժամերին։ Քամիների բացակայությամբ պայմանավորված էլ առաջանում է օդային սառը զանգվածների կուտակում։ Յուրաքանչյուր տարի այս ժամանակահատվածում օդի աղտոտվածության խնդիրը սրվում է ու անհանգստություն է պատճառում քաղաքացիներին»,-հավելեց Գայանե Շահնազարյանը։
Հաճախ քաղաքացիների շրջանում խուճապային անհանգստությունը գալիս է նրանից, որ որոշ մարդկանց կողմից իրականացվում է օդի աղտոտվածության դիտարկում ոչ պրոֆեսիոնալ սարքավորումների միջոցով և այդ տվյալները հանրայնացվում են։ Մասնագետը խորհուրդ է տալիս հետևել պաշտոնական տեղեկատվությանը, որովհետև այդ տվյալները որակի ճշգրտության տեսանկյունից բազմաթիվ փուլեր են անցնում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է