ԵՄ վիզաների ազատականացում ու խաղաղության օրակարգ․ Եղոյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:
ԱԺ–ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն համագործակցության, Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ընթացքի շուրջ: Անդրադարձ է եղել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը: Այս գործընթացում կարեւորվել է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակին: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում էլ ընդգծվել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նշանակությունը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը