Նիկիտա Սիմոնյանին հրաժեշտ կտան «Սպարտակի» ստադիոնում
99 տարեկանում մահացած Նիկիտա Սիմոնյանին հրաժեշտ կտան նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Սպարտակի» ստադիոնում՝ «Լուկօյլ Արենայում», հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միությունը, որի առաջին փոխնախագահն էր լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ։
Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին էր նշել ծննդյան 99-րդ տարեդարձը։
Նիկիտա Սիմոնյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» կազմում և 162 գոլով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։ Նա «Սպարտակում» չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ էլ նվաճել է գավաթը։ 1956 թվականին ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատը» 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր։ «Սպարտակի» հետ նա չեմպիոնական տիտղոսը նվաճել է երկու, իսկ գավաթը` չորս անգամ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է