Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. Վենս Ողբերգական դեպք Արգենտինայում Տրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել է Ժոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետ Մոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանը Բրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդուն Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերը Հայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակները Հրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ Քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)

Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետԳրիգորի Լեպսի նախկին ընկերուհի Ավրորա Կիբան ամուսնացել է Ադրբեջանի նախագահի զարմիկի հետ (լուսանկարներ)38 երկրներ զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասինՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբԱրմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ ՀակոբյանՈսկու հանքավայրից հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՇենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներԽափանումներ ՊԵԿ–ի e-invoicing համակարգի աշխատանքումԱնկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ էՈ՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջՀայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգումՀարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարությունԿոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտիԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ)Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործըՀորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ)Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներՀայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոնԺյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնումՌուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործելԲուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը ՈւկրաինայումՄոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառովՊատճառներից մեկը Դոնբասի մնացած տարածքների շուրջ տարաձայնություններն ենՌուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել ՈւկրաինայինԹիմային աշխատանք, փոխօգնություն, նվիրում և արդյունավետ գործողություններ․ ՆԳՆ ՓԾ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)Մի նոր փոդքաստ. հյուր՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ալեն ՍիմոնյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումԵրեւան քաղաքի ավագանու նիստ (ուղիղ միացում)Մեկնարկում է ՃԱՄՊՐՈՒԿ լրագրողական ամենամյա մրցույթը. լավագույն հեղինակները կստանան մրցանակներԳիրք ծաղկանց. մնջախաղ Պնոմպենում՝ անցորդների հետ (տեսանյութ)Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 17.11.2026 (տեսանյութ)
Քաղաքականություն

Առաջին անգամ կառավարության որոշմամբ հայտարարվել է կանանց զորակոչ. ովքե՞ր և ե՞րբ կզորակոչվեն

Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1635-Ն որոշումը, որով առաջին անգամ կառավարության որոշման մակարդակով կարգավորվել է իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը՝ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում։

Ինչպե՞ս է իրականացվում կանանց զորակոչը

Որոշմամբ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչվում են օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները։

Կարևոր է նշել, որ իգական սեռի քաղաքացիների զորակոչը իրականացվում է բացառապես կամավոր հիմունքներով։ Այսինքն՝ զորակոչվում են միայն այն կանայք, որոնք ինքնուրույն դիմում են ներկայացրել և ցանկություն հայտնել անցնել զինվորական ծառայություն։

Օրենքով սահմանված պայմանները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19.1-ին հոդվածի համաձայն պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիները կարող են համապատասխան տարվա մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված զորակոչին մասնակցելու համար։

Եթե դիմումը ներկայացվում է մարտի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո, իգական սեռի քաղաքացիները ներգրավվում են ոչ թե մոտակա զորակոչին, այլ դրան հաջորդող զորակոչին։

Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած և առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի կամ բուժման կարիք ունեցող ճանաչվելու դեպքերում, ինչպես նաև օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված ընտանեկան պայմաններ ունեցող իգական սեռի քաղաքացիները ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության։

Դիմումների ներկայացման ժամկետը

Որոշմամբ սահմանված է, որ կանանց զորակոչվելու համար դիմումները պետք էր ներկայացնել մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը։ Այս ժամկետը ներկայացված դիմումները քննարկվելու և 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչվելու համար անհրաժեշտ ընթացակարգերի իրականացման համար է։

Զորակոչի ժամկետները

2025 թվականի ձմեռային զորակոչը հայտարարվել է 2025 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ։ Զինված ուժերի համալրումը, այդ թվում՝ կամավոր զորակոչված իգական սեռի քաղաքացիներով, իրականացվելու է 2026 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։

Իրավական հիմքը

Որոշումն ընդունվել է ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով, ինչպես նաև «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով։

Օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասը հատուկ կարգավորում է իգական սեռի քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով զինվորական ծառայության անցնելու համար դիմումների ներկայացման և զորակոչի հարցերը։ Սույն որոշումը կառավարության մակարդակով կոնկրետացնում է այդ նորմի իրականացման մեխանիզմները՝ սահմանելով զորակոչի կոնկրետ ժամկետներ և ընթացակարգեր։

Նշանակությունը

Սա առաջին անգամ է, երբ իգական սեռի քաղաքացիների զորակոչը հստակ կարգավորվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ որպես ձմեռային զորակոչի անբաժանելի մաս։ Նախկինում, թեև օրենքով նախատեսված էր կանանց կամավոր զորակոչի հնարավորությունը, կառավարության որոշումներում այն առանձին չէր ամրագրվում։

Որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, – տեղեկացնում է Iravaban.net–ը։