Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Կայացել է Աննա Վարդանյանի՝ «Դիանա Աբգար. հայ առաջին կին պատվավոր հյուպատոսի կյանքն ու ժառանգությունը Ճապոնիայում» գրքի շնորհանդեսը

Տարիներ ի վեր Աննա Վարդանյանի գիտական հետազոտությունների առանցքային թեմաներից է եղել հայ-ճապոնական հարաբերությունների պատմությունն ու զարգացումը։ Որպես ճապոնագետ և հայ-ճապոնական հարաբերությունների անմիջական մասնակից, պահպանմանն ու զարգացմանը խթանող՝ իր մտքում և հոգում պահել է մի հայ կնոջ կերպար, որն  իրեն ոգեշնչում է դժվ­ար պահերին՝ Դիանա Աբգար։

Աննա Վարդանյանը խոստովանում է, որ նրա հայրենասեր և հայասեր օրինակելի գործունեությունը միշտ ուղեկցում են իրեն՝ գործել ի նպաստ Հայրենիքի բարօրության՝ մասնավորապես հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը։ «Դիանայի կերպարը ոչ միայն ոգեշնչման աղբյուր է, այլև ուղենիշ, թե ինչպես կարող է մեկ մարդու կամքն ու անսահման նվիրումը ստեղծել պատմական, մշակութային, դիվանագիտական ամուր կամուրջ հեռավոր երկու երկրների և ժողովուրդների միջև»,-ընդգծում է Վարդանյանը:

Դիանա Աբգարը, լինելով հայ առաջին կին պատվավոր հյուպատոս, իր անսասան հավատարմությամբ ու անմնացորդ նվիրումով կարողացավ աջակցել հայ ժողովրդի փրկության, պաշտպանության ու Հայկական հարցի միջազգային հանրահռչակման գործում, կատարել իր ապրած ժամանակաշրջանում անհնարինը։ Հայոց ցեղասպանության տարիներին և հետո նա խորապես ցավում է իր ժողովրդի ճակատագրի, ապագայի համար ոչ միայն ուղղակի կարեկցելով, այլ գործուն քայլերով։ Նա խորապես ուսումնասիրել և զգացել է ժամանակի զարկերակը, անգամ կատարել է որոշ կանխատեսումներ հայերի ջարդերի լայնամասշտաբ ծավալման և շարունակական բնույթի վերաբերյալ։ 1909 թվականի Ադանայի ջարդերից հետո նա ակտիվացրել է իր հասարակական և գրական աշխատանքները՝ հրատարակելով հոդվածներ, թղթակցելով բազմաթիվ տեղական և միջազգային պարբերականների։

Այդ տարիների նրա հրապարակումները նպաստել և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են պահել հայ ժողովրդի պայքարի, սեփական հողում ազատ ապրելու իրավունքի հարցերի տեղեկացվածությունը միջազգային հարթակներում: Նրա անմիջական միջնորդությամբ հնարավոր է դարձել Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուրավոր գաղթականների ներհոսքը Ճապոնիա, նրանց ժամանակավոր կացությունը, փաստաթղթային ձևակերպումները և հետագայում ապահով տեղափոխումը դեպի Սինգապուր, ԱՄՆ…

Աննա Վարդանյանը նշում է, որ այսօր էլ հայ-ճապոնական կապերի զարգացման գործում Դիանայի ժառանգությունն իր համար մնում է ազգային նվիրվածության և մարդասիրության բացառիկ խորհրդանիշ․ այսինքն՝ գործել հանուն Հայրենիքի, ոչ թե ժամանակի և պահի հրամայականով։

Աննա Վարդանյանը  «ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐ. ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ» գրքի էջերում ներկայացրել է գիտահեն նոր փաստեր Դիանա Աբգարի՝ Ճապոնիայում գործունեության վերաբերյալ, ընդգծել նրա տեղն ու դերը հայ ժողովրդի և միջազգային հանրության պատմական հիշողության մեջ, ներկայացրել հայ կնոջ բացառիկ ուղին։ Գրքի հեղինակը նշում է, որ իր սրտում նա շարունակում է մնալ որպես տոկունության և համամարդկային արժեքների մարմնավորում։

Ընթացիկ տարվա նոյեմբերի ութին կայացավ գրքի շնորհանդեսը Սան-Ֆրակցիսկոյում: Աննա Վարդանյանի տարիների հետազոտությունը տպագրվել էր հատուկ առիթով. Հայ Կանանց Միջազգային Ասոցիացիայի (AIWA) Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի կազմակերպած միջոցառմանը նպաստելու, սատարելու համար:  Տարիների գիտահետազոտական արդյունքներն ամփոփվեցին և գրքի հարյուրավոր օրինակներ ուղարկվեցին օվկիանոսից այն կողմ որպես նվեր «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության կողմից: Գալա-երեկոն նվիրված էր Դիանա Աբգարի կյանքի և ժա­ռանգության ուղուն։ Որպես Դիանա և Լյուսիլ Աբգարների հիմնադրամի նպաստառուներ՝ ՀԿՄԱ-ն հանձնառու է շարունակել նրանց գործը “FoundHer” նախաձեռնության միջոցով։ Այն կոչ­ված է հայ կանանց աջակցել և ֆինանսավո­­րել՝ հա­մաշխար­­­­հա­­յին իրա­­վապաշտպան գործունեություն ծավալելու, ընտա­­նիքները զորացնելու, աշ­խա­տա­տեղեր ստեղծելու և համայնքներն ամրապնդելու համար։

Աննա Վարդանյանը տնտեսագիտության թեկնածու է, ճապոնագետ-միջազգայնագետ, «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության համահիմնադիր, նախագահ: Հայ-ճապոնական պատմական, մշակութային, դիվանագիտական առնչություններին վերաբերվող վեց գիտահետազոտական գրքերի, տասից ավելի գիտական հոդվածների, բազմաթիվ գիտական բացահայտումների, հրապարակումների հեղինակ, Հայաստանի Պետական Տնտեսագիտական և Երևանի Պետական Համալսարանների դասախոս, «Ճապոնագիտություն» առարկայի հիմնադիրը: