Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացմանը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան և այլ պաշտոնատար անձինք։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի, բարեկամության և մշակութային համագործակցության պատմության մեջ կարևոր էջ է բացվում. «Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր մշակութային ինքնության հիմնասյուներից է, այլև մարդկային քաղաքակրթության կարևորագույն նվիրյալներից։ Նրա թողած ժառանգությունը դարերի խորքից մեզ է փոխանցել կրթության, մշակույթի, պատմական հիշողության կամուրջը»։

Նրա խոսքով՝ բոլորովին պատահական չէ Աստվածաշնչի Առակների գրքից հայերեն թարգմանված առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը դարձել է հայ ժողովրդին ուղղված յուրօրինակ մեծ պատգամ, միտքն ու հոգին կերտող ուղերձ՝ արդիական բոլոր ժամանակներում։

«Ճանաչելով իմաստությունն ու խրատը, իմանալով հանճարի խոսքերը՝ մենք կառուցում ենք մեր ներկան ու ապագան՝ հիմքում արժևորելով մշակույթը: Սա, կարծում եմ, ամբողջապես տեսանելի է դարձնում Մեսրոպ Մաշտոց գործչի տիեզերական միտքն ու համընդհանուր արժեքը: Եվ այսօր նրա անունը կհնչի նաև այստեղ՝ Ղազախստանի սրտում՝ որպես մտավոր լուսավորության և ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ»,- իր ելույթում ասել է ԿԳՄՍ նախարարը և հավելել՝ այս տարվա ապրիլին Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով:

Նախարարի դիտարկմամբ՝ Երևանում Աբայ Կունանբաևի անունը կրող խորհրդանշական անկյունը ոչ միայն հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի օրինակ է, այլև մեր ժողովուրդների հոգևոր ու մշակութային կապերի կենդանի վկայությունը. «Երևանում՝ Աբայի պուրակում, և այժմ այստեղ՝ Մաշտոցի փողոցում, կարծես երկու մշակույթների միջև ստեղծվում են կամուրջներ, որոնցով անցնում են ոչ միայն անուններ, այլև արժեքներ՝ խաղաղություն, կրթություն, ստեղծագործականություն և բարեկամություն։ Հայաստանն ու Ղազախստանը իրենց պատմություններով, իրենց մեծ մտածողների ժառանգությամբ և ապագայի հանդեպ իրենց ձգտումներով մշտապես ունեցել են փոխլրացնող համագործակցություն։ Վստահ եմ, որ Մաշտոցի փողոցի բացումը նոր սկիզբ է՝ մեր ժողովուրդների մշակութային և կրթական կապերի խորացման համար»։

Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան ևս ընդգծել է, որ Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացումը կարևոր իրադարձություն է․ «Այսօր կարևոր խորհրդանշական միջոցառում է՝ ի նշան երկու երկրների բարեկամության։ Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը վկայում է, որ մշակույթը սկսվում է լեզվից, իսկ հասարակության զարգացումը` կրթությունից։ Ղազախստանն ու Հայաստանն ամուր բարեկամական կապեր ունեն։ Այս տարի մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 33-ամյակը. տարիներ, որոնց ընթացքում նշանակալի ձեռքբերումներ կան քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում։ Այսօր ստորագրվելու է հուշագիր՝ ուղղված թանգարանային, գրադարանային, կինեմատոգրաֆիայի ոլորտներում համագործակցության զարգացմանը»։

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: