Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Մեղադրում են Փաշինյանին՝ թուրք և դավաճան է, ու գնում հանգստի․ Գեղամ Նազարյան ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը Factor TV-ի հետ զրույցում կտրականապես դեմ է արտահայտվել այն ձևակերպմանը, թե Արցախը «տորթի նման» հանձնվել է Ադրբեջանին։ Նա շեշտել է, որ ռուս խաղաղապահների մանդատը ոչ թե Արցախի կարգավիճակի լուծումն էր, այլ ֆիզիկական անվտանգության ապահովումը։ «Ռուս խաղաղապահները Արցախում Արցախի կարգավիճակի հարց չէին լուծում։ Իրենք այնտեղ էին, որ ապահովեն հայ բնակչության անվտանգությունը»,- նշել է պատգամավորը՝ հավելելով,- «Ամենավատը, որ մենք ունենք, դա իրականությունը այս կամ այն պատճառով խեղաթյուրելու փորձերն են. բերեք խեղաթյուրենք իրականությունը, խեղաթյուրենք անցյալը, որից մենք կարող ենք ստանալ որոշակի օգուտ՝ ինչ-որ նպատակի հասնելու համար»։ Ըստ Նազարյանի՝ Ռուսաստանը չէր կարող լուծել Արցախի կարգավիճակի հարցը, քանի որ դա քաղաքական գործընթաց էր․ «Եթե Պրագայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեր՝ Կուր գետից հարավ բոլոր տարածքները Հայաստան են, ռուս խաղաղապահները և ռուսական զորքերը տանկերը ուղղելու էին դեպի Բաքու, գնային Բաքուն գրավեի՞ն»,- հարցադրում է անում Նազարյանը։ Գեղամ Նազարյանը պնդում է, որ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը հանգեցրել է պետականության թուլացմանը, իսկ խաղաղության մասին խոսակցությունները իրական հիմք չունեն։ «Երբ որ հազար տարի պետություն չես ունենում, ապավինում ես խոշոր ուժերին… Եթե մենք ձևացնենք, թե այ գիտեք, եթե մենք Ռուսաստանի հետ մեր հրաշալի հարաբերությունները… խզենք, ապա Ռուսաստանը գոնե մեզ չի ակնարկի, որ տղերք դուք ճանաչեք Լեռնային Ղարաբաղի անկախությունը…»,- հեգնեց պատգամավորը։ Նա նաև քննադատել է այն թեզը, թե Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղություն հնարավոր չէ՝ բոլոր դեպքերում: «Միայն այսպիսի մի բան կա. անընդհատ ժողովրդին ասում են՝ միևնույն է, Ադրբեջանը հարձակվելու է… Միևնույնն է՝ Թուրքիան ցեղասպանելու է հայերին… Էդ ասելուց հետո իրենք կարևոր նախադասությունը չեն ասում. բա լավ, եթե իրենք ճիշտ են, մենք ի՞նչ պիտի անենք։ Հիմա էլ զենք ձեռք բերում ենք, հզորանում ենք»,- նշել է Նազարյանը։ Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Նազարյանը պնդել է, որ քաղաքականության մեջ «նեղանալու» տեղ չկա, և պետք է առաջնորդվել սառը հաշվարկով։ «Մենք իրավունք չունենք Ռուսաստանից նեղանալու, թե դու ինչու ես էս անում։ Այդ երկրի շահը էդ ա, դա ուրիշ պետություն ա, ուրիշ նպատակներով։ Մենք, ցավոք սրտի, մեր ազգի մի մասը իրան նույնացնում է Ռուսի ու Ռուսաստանի հետ… Մյուս մասն էլ գիշեր-ցերեկ Ալիևի ելույթներն են հետևում…»,- ասել է նա։ Չնայած ստեղծված իրավիճակին՝ Գեղամ Նազարյանը հորդորում է չհամակերպվել պարտության հետ և պատրաստ լինել աշխարհաքաղաքական փոփոխություններին։ «Աշխարհը փոխվում է։ Կընկալե՞նք մենք, որ փոխվում է, մեր երկիրը կլինի լավ երկիր։ Չենք ընկալի՝ կլինի թույլ, աղքատ, աշխարհի կողմից մոռացված մի աղքատության տարածք»,- զգուշացրել է նա։ Ըստ պատգամավորի՝ անհրաժեշտ է ոչ թե տրվել հուսահատությանը, այլ հզորանալ․ «Ինձանից շատ Արցախի համար չցավեք, անկեղծ եմ ասում, ինձանից շատ չցավեք։ Բայց կա ռեալ իրականություն, ռեալ իրողություններ։ Եթե մենք ձևացնենք… մենք ընդամենը կլինենք խոցելի, կլինենք գործիք այս կամ այն պետության ձեռքին»։ Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան


© factor.am