Վերահաշվարկից հետո Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների արդյունքները մնացել են նույնը
Վաղարշապատ համայնքի թիվ 14 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովը «Հանրապետություն» կուսակցության վստահված անձանց բողոքի հիման վրա երեկ և այսօր վերահաշվարկել է Էջմիածին քաղաքի 3 ընտրատեղամասի արդյունքները, իսկ 3 ընտրատեղամաս էլ հանձնաժողովն է վիճակահանությամբ հաշվարկել, որից մեկը համընկել է բողոք ներկայացված թիվ 14/22 ընտրատեղամասի հետ: 5 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկելուց հետո կողմ ձայների փոփոխություն չի գրանցվել, փոխվել է անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը՝ չսահմանված նմուշի դատարկ ծրարներն արձանագրվել էին անվավեր քվեաթերթ:
Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններից հետո թիվ 14 ԸԸՀ-ը վերահաշվարկի դիմում-բողոք էր ստացել «Հանրապետություն» կուսակցության վստահված անձանցից: Նրանք անհամաձայնություն էին հայտնել քվեարկության արդյունքների վերաբերյալ և պահանջել վերահաշվարկել Էջմիածին քաղաքի թիվ 14/15, 14/16 և 14/22 ընտրատեղամասերի ընտրական քվեաթերթերը: Թիվ 14 ընտրատատարածքային հանձնաժողովը նոյեմբերի 18-ին ժամը 14-00-ից սկսել է նշված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկը՝ «Ռադիոլուրին» ասում է ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը:
«Երեք ընտրատեղամասի վստահված անձինք վերահաշվարկի դիմում էին ներկայացրել, երեք տեղամաս էլ մենք վիճակահանությամբ ենք որոշել հաշվարկել՝ ըստ ընտրական օրենսգրքի պահանջների, որից մեկը համընկավ իրենց ներկայացրած թիվ 14/22 ընտրատեղամասի հետ: Հինգ ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկել ենք, կողմ ձայների որևէ տվյալ չի փոխվել»:
Թիվ 14/15 ընտրական տեղամասը Էջմիածնի «Ձնծաղիկ» մանկապարտեզում է, թիվ14/16-ը՝ մանկապատանեկան մարզադպրոցի շենքում, իսկ թիվ 14/22 ընտրատեղամասը՝ «Գարուն» մանկապարտեզի շենքում: Այս ընտրատեղամասերում ավագանու թեկնածու կուսակցություների կողմ քվեների փոփոխություն չի եղել, սակայն փոխվել է անվավեր քվեաթերթերի թիվը. դատարկ ծրարները արձանագրել էին որպես անվավեր: Այդպիսով, ընտրությունների արդյունքում 132 անվավեր քվեաթերթերը դարձել են 124: Թիվ 14/15 ընտրատեղամասում «Հանրապետություն» կուսակցությունը ստացել էր 44 քվե, 14/16 ընտրատեղամասում՝ 34 քվե, իսկ 14/22-ում՝ 45 կողմ քվե: «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված էր ավագանու անդամի 22 թեկնածու, որի առաջին համարը Հարություն Մկրտչյանն էր:
Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Հանրապետություն» կուսակցությունը ստացել էր 1241 ձայն. կողմ է քվեարկել ընտրությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թվի 3.9 տոկոսը: Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքի համար՝ 6 տոկոսը: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը, «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում շնորհավորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաղթանակի առիթով, նաև ափսոսանք է հայտնել ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարելու համար և նշել.
«Մենք շատ կարևոր ենք համարում Գյումրիի տարբերակի մերժումը և կարծում ենք, որ մեր ներդրումն ենք ունեցել այդ խնդրում: Ցավոք, մեր թիմին մի քանի ձայն չհերիքեց անցողիկ շեմը հաղթահարելու համար, որից մենք հետևություն կանենք և այսօրվանից էլ նույն ներուժով կպատրաստվենք 2026-ի խորհրդարանական ընտրություններին»:
Կուսակցության քաղխորհուրդը երախտագիտություն է հայտնել ընտրողներին՝ վստահության քվե տալու համար: «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ ընտրություններից 7 օր հետո թիվ 14 ԸԸՀ-ն գրանցելու է Վաղարշապատ համայնքի ավագանու թեկնածուներին՝ ասում է հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը:
«Մենք ընտրությունների ամփոփման նիստն անելու ենք նոյեմբերի 23-ին՝ ընտրությունների 7-րդ օրը, իսկ թեկնածուներին մանդատները կտրամադրվեն դեկտեմբերի 1-ին: Իսկ եթե թեկնածուները դիմեն դատարան, ապա այս գործընթացը կհետաձգվի մեկ շաբաթով»:
Վաղարշապատի ՏԻՄ արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող շուրջ 70 հազար ընտրողից մասնակցել էր 31.5 հազարը կամ ընտրողների ընդհանուր թվի 45.1 տոկոսը: Անցողիկ շեմը հաղթահարել է 3 քաղաքական ուժ և ավագանիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես է գալու 19 անդամով՝ համայնքի ղեկավարի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է, «Հաղթանակ» դաշինքը՝ 12 անդամով և «Մայր Հայաստան» կուսակցությունը՝ 2 անդամով:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը