ՌԴ ԱՆ-ը «օտարերկրյա գործակալների» ցանկում ընդգրկեց «Ազատություն»-ը, «Ամերիկայի ձայն»-ը և այլ լրատվամիջոցներ
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը «օտարերկրյա գործակալների» ցանկում ընդգրկել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» (Current Time) հեռուստաալիքն ու մի շարք ծառայություններ:
Պաշտոնական հաղորդագրությունն առայժմ չի մանրամասնում՝ ինչ սահմանափակումներ կարող են կիրառվել այս լրատվամիջոցների նկատմամբ, պատգամավորները, սակայն, ավելի վաղ հայտարարել էին, որ վերջիններս պարտավորվելու են մանրամասն ֆինանսական հաշվետվություն ներկայացնել, նյութերը հրապարակելիս նշել, որ դրանք հաղոդվում են օտարերկրյա գործակալի կողմից:
Համապատասխան օրենսդրական փոփոխություններն ընդունվել են անցած ամիս՝ միաձայն ու առանց քննարկումների:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը լրագրողական ընկերություն է, որը զբաղվում է իրադարձությունների արհեստավարժ լուսաբանմամբ Ռուսաստանում և այլ երկրներում», - հայտարարել է ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը, ընդգծելով՝ «Ազատություն»-ը մնում է հավատարիմ ճշգրիտ ու համակողմանի լրագրության սկզբունքներին»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով