Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Կարմիր սար՝ գյուղատնտեսություն, թե՞ հանքարդյունաբերություն

Նախկինում անդրադարձել էինք Վեդի խոշորացված համայնքում հանքարդյունահանման աշխատանքների թույլատվության նպատակով տեղի ունեցած հանրային լսմանը։

Նոյեմբերի 19-ին  Վեդու ավագանու նիստում պետք է քննարկվի նաև «Օրդ գրուպ» ՍՊԸ-ին հանքարդյունահանման գործունեության թույլտվություն տրամադրելու հարցը։ Ավագանու դրական որոշման դեպքում ընկերությունը կստանա համայնքի համաձայնությունը, ինչից հետո ծրագիրը կմտնի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննական փուլ։

Ներդրողի մտահոգություններն ու դիտարկումները

Իրավիճակի վերաբերյալ զրուցեցինք հնարավոր հանքի մերձակայքում ներդրումներ կատարած դանիահայ Գևորգ Ավագյանի հետ։ Չնայած Դանիայում բնակվելուն՝ Գևորգը ակտիվորեն հետևում է գործընթացներին և անձամբ մասնակցել էր Գինեվետում անցկացված վերջին լսմանը։ Նրա խոսքով՝ այդ օրը կայացած քննարկումը «ավելի շատ հանրային լսման իմիտացիա էր»։

Գևորգի խոսքով՝ նոյեմբերի 19-ի նիստում քննարկվելիք հանքի շահագործման թեման մտահոգիչ է, քանի որ նա համոզված չէ, որ ավագանու անդամները լիովին ազատ կլինեն իրենց քվեարկության մեջ․ «Կատարելու են վերևից եկող պատվեր», -ասում է նա։

Այս մտավախությունների պատճառով նախաձեռնող խմբի անդամները նախատեսում են անհատական նամակներով դիմել ավագանու յուրաքանչյուր  անդամի։

Ներդրողը նաև տարակուսանքով է հիշում գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի մասնակցությունը հանրային լսմանը․
 «Աբսուրդ էր, որ գյուղատնտեսության ու էկոլոգիայի բաժնի պատասխանատուն՝ լինելով դոցենտ, գիտությունների թեկնածու, չպաշտպանեց գյուղատնտեսությունը, այլ սկսեց պաշտպանել հանքարդյունաբերությանը»։

Գևորգին հատկապես զայրացրել էր լսման ժամանակ հնչած կարծիքը՝ «օդից փող ա ընկնում», որին նա արձագանքում է․ «Օդից կարող են նաև բակտերիաներ ընկնել, ռումբեր ընկնել, անգամ անեծքներ։ Ժողովուրդը անիծելու է»։

Օդի որակի վերաբերյալ ազդակները

Գևորգ Ավագյանը նշում է, որ իրենց մտահոգություններն ավելի են խորացել այն պահից, երբ տեղադրվել է օդի որակը չափող սարք․ պարզվել է, որ նույնիսկ հեռվում գտնվող Արարատի ցեմենտի գործարանը զգալի ազդեցություն է թողնում օդի որակի վրա։
 Նրա համոզմամբ՝ ավելի մոտ տարածքում գործող հանքը և հետագայում կառուցվելիք նոր գործարանը կարող են բազմապատկել օդի աղտոտման մակարդակը։

Գևորգը հիշեցնում է նաև, որ Կարմիր սարի տարածքը ուսումնասիրվել է դեռ 1980-ականներին, սակայն անգամ այն ժամանակ մասնագետները եկել էին եզրակացության՝ շրջակա գյուղատնտեսական հողերը ավելի արժեքավոր են, քան սարից հնարավոր հանված հումքը։

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն նամակներ է պատրաստել և ուղարկել հակակոռուպցիոն կոմիտե, քննչական կոմիտե, դատախազություն և մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրի վերաբերյալ իր մտահոգությունները ներկայացնելու համար։

Բնապահպանական ռիսկերի մասին

Իրավիճակի վերաբերյալ խոսեցինք նաև «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի հետ, ով խոսեց հնարավոր ռիսկերի մասին։

Ըստ նրա, Կարմիր սարը  էկոհամակարգի մի մաս է,  որի ստորոտին գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են, և այդ տարածքում հանքի արդյունահանում սկսելը կխախտի գոյություն ունեցող էկոհամակարգը. «Եթե ուղիղ ռիսկերից խոսենք, ապա այդ ռիսկերը կարող են լինել տվյալ տարածքում հանքարդյունաբերական գործունեության հետևանքով գյուղատնտեսական նշանակության հողատարածքների փոշոտումը փոշիով և ախտոտումը»։ 

Ռիսկերը կապված են նաև հողի կառուցվածքի հետ։ Դուլգարյանի պարզաբանմամբ   «հողի յուրաքանչյուր շերտում կան որոշակի քանակությամբ տարբեր տեսակի նյութեր, քիմիական ծանր մետաղներ»։ Դրանք ի հայտ բերելու համար խորքային ուսումնասիրությունների կարիք կա։ 

Ըստ Դուլգարյանի, պնդումները, թե հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունը համատեղելի են, ճիշտ կարող են լինել միայն այն պարագայում, եթե դրանք տարբեր տեղերում են՝ միմյանցից հեռու։ Սակայն միևնույն տարածքում այս երկու ճյուղերը  համատեղելի չեն՝ արդյունքում գյուղատնտեսությունը զգալի կտուժի։

Բացի գյուղատնտեսությանը սպառնացող ռիսկերից, նա անդրադարձավ նաև առողջապահական հետևանքներին, որոնց հաճախ բախվում են հանքերի անմիջական հարևանությամբ գտնվող համայնքները։ Նրա դիտարկմամբ՝ նման տարածքներում բարձրացող փոշին կարող է հասնել բնակավայրեր և երկարաժամկետ ազդեցությամբ առողջական խնդիրներ առաջացնել։ Իսկ Հայաստանում չի իրականացվում հանքարդյունաբերական համայնքներում մարդկանց առողջության գնահատում՝ չնայած դա պետության պարտավորությունն է։ 

Վեդու համայնքապետարանի դիրքորոշումը

Իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ մեկնաբանություն ստացանք նաև Վեդու համայնքապետարանից։ Վեդու համայնքապետարանում նշում են, որ հանքի շահագործման հարցի վերաբերյալ վերջնական որոշումն ամբողջությամբ գտնվում է ավագանու իրավասությունների շրջանակում։ Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Վահրամ Ծատուրյանի խոսքով՝ այս փուլում դժվար է կանխատեսել, թե ավագանին ինչ դիրքորոշում կհայտնի. հնարավոր է ինչպես համաձայնության տրամադրումը, այնպես էլ դրա մերժումը։ 

Նրա դիտարկմամբ՝ Գինեվետ բնակավայրի մեծ մասը դրական է գնահատում հանքի և հետագայում գործարանի հնարավոր շահագործումը։ Նաև խոսվում է մեծ ծավալի ներդրումների մասին, որոնք խոստացել է իրականացնել «Օրդ գրուպ» ընկերությունը։

«Կարծում եմ` ահագին իրենց համար լավ կլինի։ Գյուղացիներն էլ են կողմ՝ իրենց աշխատատեղ կլինի,  գյուղին աջակցություն կլինի», կարծում է Վահրամ Ծատուրյանը։ 

Կատարվողի վերաբերյալ պատկերացումները տարբեր են։ Այնուամենայնիվ մենք իրադարձությունները մեր ուշադրության կենտրոնում պահելով կներկայացնենք  մեր լսարանին։