Փաշինյանը հանձնարարել է ռևանշ-հարցազրույց կազմակերպել Time ամսագրի հայտնի լրագրող Սայմոն Շուստերի հետ
«Հրապարակը» գրում է․
«Փաշինյանը շատ դժգոհ է մնացել Նարեկ Կարապետյանի՝ Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցի հետեւանքներից։ Հիշեցնենք․ երեկ տեղեկացանք, որ Թրամփ կրտսերը չեղարկել է նոյեմբերի 12-ին Հայաստան այցը, եւ չի բացառվում, որ այդ հարցազրույցն է դեր խաղացել` Եկեղեցու դեմ հետապնդումների մասին տեղեկությունները նրան հետ են պահել Հայաստան այցելելու մտքից: Փաշինյանը կարծում է, որ այդ հարցազրույցից հետո իր մասին բացասական տպավորություն է ստեղծվել ԱՄՆ-ում, ուստի Նազելի Բաղդասարյանին եւ Արարատ Միրզոյանին հանձնարարել է ռեւանշ-հարցազրույց կազմակերպել հայտնի Time ամսագրի հայտնի լրագրող Սայմոն Շուստերի հետ։ Նա ուզում է միջազգային հանրությանը համոզել, որ ընդդիմության դեմ իր պայքարը լեգիտիմ է, եւ որոշել է ամերիկյան հարթակում փաստեր ներկայացնել, թե ինչպես էին ընդդիմությունն ու Եկեղեցու ներկայացուցիչներն այս ամռանը փորձում զավթել իշխանությունը՝ ուժի կիրառմամբ։ Ավելին, նա հույս ունի հայտնվել ամերիկյան Time ամսագրի վարկածով «Տարվա մարդ» կոչման հավակնորդների ցուցակում։ Կարծում է, որ դա կբարձրացնի իր վարկանիշը հայ հանրության աչքում։ Նա ասել է` ֆինանսական ծախսերից չվախենան` կազմակերպեն հարցազրույցը: Սայմոն Շուստերն անցյալում հարցազրույցներ է արել Նավալնիի, Զելենսկու, անգամ Լուկաշենկոյի հետ»:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում