Փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն. Խանդանյան
«Կա անկլավների հարց, բայց դա պետք է հասցեագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում: Փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն, իսկ թե երբ կսահմանազատվեն՝ հայտնի չէ, որովհետև սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի»:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
«Սահմանզատման գործընթացը պետք է շարունակվի, և սահմանազատման գործընթացի որևէ փուլում, չգիտեմ՝ մեջտեղո՞ւմ, վերջո՞ւմ, թե՞ ոնց, պետք է անդրադարձ կատարվի անկլավների հարցին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր, այդ պայմանագիրը պետք է վավերացվի: Պետք է տեղի ունենան սահմանագծման աշխատանքներ, հետո արդեն Հայաստանը և Ադրբեջանը կորոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում:
Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստանը և Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի, դրա համար պետք է հանրաքվե տեղի ունենա»,- ասել է նա:
Խանդանյանը նաև հիշեցրել է, որ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերին, որը վերաբերել է TRIPP-ի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում