Կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը պետք է սկսվի հենց կրթական միջավայրից
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը, քննիչի առօրյային և աշխատանքային պայմաններին ծանոթանալու նպատակով նոյեմբերի 10-ին Կոմիտե են այցելել Երևանի և Վաղարշապատի մի շարք ավագ դպրոցների աշակերտներ։
Արմեն Ասատրյանը նաև խոսել է կոռուպցիայի էության, դրա հասարակական և իրավական հետևանքների, ինչպես նաև պատասխանատվության ու իրավագիտակցության ձևավորման կարևորության մասին։
Ըստ Կոմիտեի նախագահի տեղակալի՝ երբ հանրության համար ակնհայտ է դառնում, որ կոռուպցիայի դեմ պայքարը իրական և շարունակական է, քաղաքացիների վստահությունը պետության և օրենքի նկատմամբ աճում է։ Այդ վստահությունն, ըստ նրա, հակակոռուպցիոն համակարգի ամրապնդման առանցքային պայմաններից է, քանի որ միայն հասարակության և պետական մարմինների համատեղ ջանքերի արդյունքում կարելի է ձևավորել արդարության, օրինականության և պատասխանատվության մշակույթ։
Նա ընդգծել է, որ կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը պետք է սկսվի հենց կրթական միջավայրից՝ երիտասարդների մոտ ձևավորելով ազնվության, արդար մրցակցության և հանրային շահի գիտակցման արժեքներ։
Հանդիպման ավարտին աշակերտները հարցեր են ուղղել Կոմիտեի նախագահի տեղակալին, հետաքրքրվել քննիչի աշխատանքի առանձնահատկություններով և այցելել ծառայողների աշխատասենյակներ՝ տեղում ծանոթանալով նրանց աշխատանքային միջավայրին ու առօրյային։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում