Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. բնապահպանական և սոցիալական խնդիրների խաչմերուկում

Հայաստանում հանքարդյունաբերության և Բնապահպանական խնդիրների վերաբերյալ մի շարք լրատվամիջոցների լրագրողներ հնարավորություն ունեցան խոսելու «Հայաստանի անտառներ» հկ նախագահ Նազելի Վարդանյանի հետ։

Իրավապաշտպանի գնահատմամբ, մեր երկրում հանքարդյունաբերությունը լուրջ խնդիրներ ունի,  չնայած դրան ոչ մի բնապահպան չի պնդում, որ այն պետք է իսպառ վերացվի։ Դեռ հակառակը,  ըստ բնապահպանի, նախորդ դարերից սկիզբ առած տնտեսական ճյուղը պետք է զարգանա` միայն թե  բնապահպանական կանոններին և երկրում գործող օրենքներին համապատասխան։ Ըստ Վարդանյանի,  «մենք չունենք որևէ  հանք, որտեղ ամբողջությամբ պահպանվում են բոլոր բնապահպանական նորմերը՝ ջրերը ախտոտվում են, օդը ախտոտվում է, գումարներ չեն ծախսվում որպեսզի մաքրող սարքեր գնեն»։  Նաև խնդիր է հետշահագործման փուլը, քանի որ չեն արվում ռեկուլտիվացիոն աշխատանք հանքավայրը լքելուց հետո։  «Դրա համար բնապահպանները պահանջում են որպեսզի էն հանքերը, որոնք միշտ գործել են ու հիմա էլ գործում են, բերվեն օրինական դաշտ, համապատասխանեցվեն  նորմատիվներին որոնք պահանջվում են և՛ միջազգային նորմերում, և՛ մեր օրենսդրությամբ, և նոր դրանից հետո մենք խոսենք նոր հանքեր բացելու կամ չբացելու նպատակահարմարության մասին»։

Վարդանյանը որպես օրինակ է բերել Սյունիքի մարզում գտնվող Դաստակերտ ավանը, որտեղ խորհրդային տարիներին գործել են մոլիբդենի հանք և արտադրական ձեռնարկություններ, սակայն հանքի շահագործման դադարեցումից հետո քաղաքը գրեթե ամբողջությամբ լքվել է․

«Մարդիկ ապրել են, հիմա հանքը դադարելուց հետո լրիվ լքված մի քաղաք է, որտեղ մարդիկ չեն ապրում կամ միայն ամռանը գալիս են մի քանի ամիս մնում են ու գնում»։

Ըստ Վարդանյանի պայքարը հենց նրա մասին է, որ մեր երկրի մյուս քաղաքները չարժանանան նույն վիճակին։

Նա խոսեց նաև հանքարդյունաբերությանը վերաբերող  տարածված միֆերի մասին, թե այն մեծ կշիռ ունի տնտեսության զարգացման և աշխատատեղերի ապահովման գործում։

Վարդանյանի դիտարկմամբ հանքարդյունաբերության պատճառով մեծ վնասներ են կրում գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը որոնք համախառն ներքին արդյունքում ավելի մեծ բաժին են ապահովում։

Ինչ վերաբերում է աշխատատեղերի խնդրին այսօր ակնհայտ է, որ հանքարդյունահանող ընկերություններում հիմնական՝ բանվորական աշխատուժը օտարերկրացի միգրանտներն են։  Վիճակագրական տվյալներով մետաղական հանքարդյունաբերության մեջ ամբողջ աշխատուժի 0․9 տոկոսն է ներգրավված:  «Եթե դու նույնիսկ մեկ տոկոսը չես ապահովում՝ անիմաստ է ամբողջ բնությունը ավիրել, մեր սննդի պաշարները վտանգի տակ դնել, մեր ջրերը, մեր օդը, տուրիզմի ոլորտը՝ որովհետև որտեղ հանք կա, էնտեղ տուրիզմ չի զարգանալու բնականաբար»,-համոզված է նա։

Խնդրահարույց է, որ դեռևս տնտեսական վերծուծություն չի արվել, թե հանքերի շահագործումով պետությունը   որքան օգուտներ է ստանում և որքան վնասներ ո՛չ միայն բնապահպանական առումով այլև տնտեսական։

Թեմայի շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև առողջարանային Ջերմուկ քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Ամուլսարի հանքի հնարավոր շահագործմանը։ Ըստ Վարդանյանի անընդունելի է, որ նման ենթակառուցվածքներով ձևավորված և աշխարհին որպես զբոսաշրջային ու առողջարանային վայր հայտնի քաղաքի կողքին լինի հանք, որը Ջերմուկում տասնամյակների դրված ներդրումները կփչացնի։ «Ամբողջ աշխարհից գալիս են ստեղ իրենց առողջությունը վերականգնելու համար։ Սա հազվագուտ, եզակի հանքային ջուր է։ Աշխարհում երկու տեղ կա էս պարունակությամբ ջուր՝ այն էլ որակային առումով Ջերմուկն ավելի որակով է։»

Վայող ձորի մարզը միակ մարզն է, որտեղ այս պահին հանք չկա, չնայած շատ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների ուշադրությունը հենց Վայոց ձորի վրա է։  Մի քանի բանի բնակավայրերի տարածքներոմ անցկացվում են ուսումնասիրություններ՝ Եղեգիսում, Գլաձորում, Ազատեկի ոսկու հանքի վերաբերյալ եղել են լսումներ։ Սակայն ամենից առաջ Վայոց ձորի մարզը հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ և գինու հնագույն արտադրությամբ։ Մինչ այսօր էլ տեղացիները զբաղվում են գյուղատնտեսությամբ և գինեգործությամբ։ Հնարավոր բացվող հանքերը չեն կարող իրենց բացասական ազդեցությունը չունենալ՝ «ամբողջ Արփա գետի շուրջ քաղաքներն ու համայնքներն աղտոտվելու են»։ Հանքեր արդյունահանելու դեպքում  «փաստորեն մենք էտ բիզնեսների վրա էլ բացասական ազդեցություն ենք ունենալու»,- զգուշացնում է Վարդանյանը։

Նաև ռիսկի տակ է հայտնվում ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լիճը։ Վայոց ձորում գտնվող Որոտան, Արփա և այլ գետեր լճի ջրհավաք ավազաններից են, և չի կարելի բացառել որ այդ տարածքներում ակտիվ հանքարդյունաբերական աշխատանքները այդ գետերի միջոցով կվնասեն նաև Սևանա լճին։

Վարդանյանը հիշեցնում է դեռ 2001-ից ընդունված Սևանա լճի մասին օրենքը, որով Սևանա լճի ջրհավաք մաս են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները մինչև Կեչուտի ջրամբար։ «Հիմա,  փաստորեն, Ամուլսարը ուղիղ գտնվում Է Սևանա լճի ջրհավաք ավազանում։ Որտեղ ըստ օրենքի արգելված է հանքարդյունահանությունը»,- պնդում է Նազելի Վարդանյանը։

TOP-NEWS.am