Դատավորների հեռախոսներն էլ չեն վերադարձնում. զննություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն վարչական դատարանի դատավորների հեռախոսներն առգրավել է, ու 2 ամիս է իրավապահները զննում ու զննում են երրորդ իշխանության ներկայացուցիչների բջջայինները։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 28-ին դատավորների աշխատասենյակներում եւ բնակարաններում խուզարկություններ էին իրականացվել։ Գործի շրջանակում կալանավորված է փաստաբան Արմեն Օհանյանը։ Կոմիտեն դեռեւս 1 ամիս առաջ հայտնել էր, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում եւ աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առգրավվել են վարչական դատարանի դատավորներ Մհեր Պետրոսյանի եւ Լուսինե Բոյաջյանի եւ էլի մի շարք դատավորների հեռախոսներ. այս պահին մեզ հստակորեն հայտնի են միայն վերոնշյալ երկու անունները։
Թե ինչ են հայտնաբերել դատավորների հեռախոսներում, այս պահին դժվար է ասել։ Չի բացառվում, որ նախաքննական մարմինը որոշակի փակուղու մեջ է հայտնվել, ինչի հետեւանքով այս գործով առայժմ տեսանելի առաջընթաց չի նկատվում։ Փաստ է, որ դատավորների տները, աշխատասենյակները խուզարկելուց հետո 2 ամիս է անցել, բայց քննչական մարմինը լռում է»։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում