Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Ես իմ զորակցությունն եմ հայտնում Ռուբենի, Բակոյի, Արայիկի կանանց, Սամվել Կարապետյանի կնոջը և դստերը. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, գրում է․ «Դու ծնվել ես: Ծնվել ես` որպես մի սովորական, փոքրիկ աղջիկ: Մեծ ուշադրության կենտրոնում ես, շրջապատված ես սիրով և հոգատարությամբ, կյանքը գեղեցիկ է, հարմարավետ, լի և անգամ շքեղ:

Հետո գալիս է մի պահ, երբ քո փոքրիկ ու անմեղ հոգին զգում է, որ դու և քո կյանքն ինչ-որ խորհրդավոր շղարշով եք ծածկված: Հետո դու հասկանում ես, որ այն, ինչը խորհրդավոր է, իրականում քո դատավճիռն է, մղձավանջը, որը հաղթահարելը լինելու է քո ամբողջ կյանքի մեծ պայքարը:

Դու հասկանում ես, որ այն մարդը, որ պետք է այս աշխարհում քո ամենամեծ պաշտպանն ու հենարանը լիներ, դավաճանել է քեզ դեռ քո լույս աշխարհ գալուց շատ առաջ, դավաճանել է՝ աններելի անպատասխանտվություն դրսևորելով և քո անմեղ ու մաքուր հոգին հավերժ դնելով անմարդկային մի ծանր բեռի տակ:

Հասկանում ես, որ քո հայրը, ումով դու կցանկանայիր հրապարակայնորեն հպարտանալ, երբեք չի գա քո ծնողական ժողովներին, երբեք ձեռքդ չի բռնի ու քեզ այգի չի տանի, երբեք քո ծննդյան տարեդարձներին իր հայրական խոսքը չի ասի, քո հարսանիքի ժամանակ թամադան չի հայտարարի. «Իսկ հիմա երեկոյի ամենահուզիչ պահն է` հայրիկը պարի է հրավիրում իր չքնաղ դստերը»: Հասկանում ես, տառապում, ըմբոստանում, հիասթափվում, պայքարում և ի վերջո՝ հարմարվում:

Քո կյանքը վերածվում է դժոխքի: Այն մարդը, որ քո պաշտպանը պետք է լիներ, վերջնականապես վերածվում է քո դահիճի` շարունակելով լուռ հետևել, թե ինչպես են քեզ հարվածում` այդ ընթացքում հոգ տանելով միայն սեփական անձի, սեփական էգոյի, սեփական պատկերացումների և սեփական գործերի մասին: Մարդիկ, քեզ դաժանաբար օգտագործելով, պատասխանատվություն, ազնվություն և առաքինություն են սպասում մեկից, ով ամենաանպատասխանատուն, ամենաանազնիվն ու ամենաանբարոյականն է եղել հենց քո հանդեպ:

Վերոնշյալը երևակայական պատմություն է, թե՛ հայրը, և թե՛ դուստրը երևակայական կերպարներ են:

Բայց այս երևակայական պատմության մեջ ես իմ խորը խղճահարությունն եմ ուղղում հորը, ով այդպես էլ երբեք հնարավորություն չի ունենալու ուղղելու այն սխալները, որ գործել է իր դստեր հանդեպ, և վայելելու վերջինիս զուլալ սերն ու հիացմունքը:

Այս երևակայական պատմության մեջ ես իմ բարձր և անվերապահ զորակցությունն եմ հայտնում այն կնոջը, ում կյանքը վերածվել է մղձավանջի: Ես իմ երևակայական հերոսուհուն ասում եմ՝ այս ամբողջ երևակայական պատմության մեջ ինձ համար ամենամեծ արժեքը դու՛ ես, քո ապրումնե՛րը, զգացմունքնե՛րն ու տառապանքնե՛րը: Ես կիսում եմ քեզ հետ քեզ բաժին հասած բեռը ու ուզում եմ` իմանաս, որ, օրինակ` իմ հայրիկն ինձ ավելի շատ չի կարողացել պաշտպանել, քան քոնը` քեզ: Մեր իրականության մեջ կանանց հիմնականում հարվածում են, և ոչ թե պաշտպանում, և դու այս հարցում հարյուր հազարավոր բախտակիցներ ունես:

Ու քանի որ սկսել եմ, մինչև վերջ ասեմ:

Ես իմ զորակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանի կնոջը և դստերը, որովհետև երբ ամուսինը բանտում է՝ վայելելով հերոսացման դափնիները, կինը հազար անգամ ավելի շատ տառապում ու տանջվում է: Իսկ թե ինչպես են սիրում դուստրերը, հայրիկների համար հայտնի բան է:

Ես իմ զորակցությունն եմ հայտնում Ռուբենի, Բակոյի, Արայիկի և մյուսների կանանց, ովքեր, վստահ եմ` իրենց կյանքի այս դժվար փուլում ստիպված են դիմակայել շրջապատի պարսավանքին, թե. «Հլը դու տես` ամուսինը որտեղ է, ինքն ասում, խոսում, ուրախանում է»։

Ես իմ զորակցությունն եմ հայտնում Թագուհի Թովմասյանին, ում արտաքինը բռի, գռեհիկ, անկիրթ ու տգետ տղամարդիկ արդեն մի քանի տարի է` դարձրել են իրենց համար ինքնահաստատման միջոց:

Ես իմ զորակցությունն եմ հայտնում ընդդիմադիր կին պատգամավորներին, արտիստներին, երգչուհիներին, բլոգերներին, լրագրողներին:

Ես իմ զորակցությունն եմ հայտնում Անահիտ Ավանեսյանին, բոլոր մյուս պաշտոնյա կանանց, ինչպես նաև տղամարդ պաշտոնյաների տիկնանց, ովքեր իրենց սեռի բերումով արտաքինին, բարոյականությանը ուղղված հարվածներ են ստանում և չունեն ոչ մի պաշտպանություն ոչ մի կողմից:

Ես իմ զորակցությունն եմ հայտնում Նանե Իսրայելյանին, Նանե Արզումանյանին և բոլոր կին լրագրողներին, ովքեր քաղաքական ճաշակի և կին լինելու հանգամանքով կրկին մշտական հարվածների տակ են:

Ես իմ զորակցությունն եմ հայտնում երկու օր առաջ մոլագար ամուսնու դանակի հարվածներից մահացած կնոջ հոգուն, որը հիմա, վստահաբար, խաղաղ չէ` լսելով, թե ինչպես է շրջապատը, ամենայն հավանականությամբ, կատարվածի դատավճիռը կարդացել հետևյալ կերպ՝ դե երևի հունից հանել է խեղճ մարդուն:

Ես իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր կանանց, ովքեր ամեն օր լռելյայն բռնության են ենթարկվում և չեն կարող խոսել այդ մասին, որովհետև չունեն ոչ մի պաշտպանություն:

Ես իմ զորակցությունը չեմ հայտնում Հայաստանի այն սնուցող մայրերին և գերդաստանի տատիկներին, ում սև փեշի «բարձր» հովանու ներքո էլ բռնության մշակույթը փոխանցվում է սերնդեսերունդ: Նրանք են, որ իրենց ծանր լռությամբ ու սաստող հայացքներով, իսկ ավելի հաճախ՝ ուղիղ խոսքով, քաջալերում են որդիներին և թոռներին բռնության ենթարկել սեփական կանանց: Ու դա տեղի է ունենում՝ «Ամոթ է, հարևան, բարեկամը բա չե՞ն ասի` դու ի՞նչ տղամարդ ես» խավարամիտ խոսույթի ներքո:

Ես իմ զորակցությունը չեմ հայտնում տղամարդկանց: Ճիշտ է` նրանք բռնության մշակույթի առաջին, ամենամեծ զոհն են, բայց այդպես էլ չեն փորձում կյանքի ինչ-որ փուլում ուղեղներն աշխատեցնել և հասկանալ, թե իրենց հետ ինչ է կատարվել, երբ և ինչպես: Իսկ կատարվել է այն, որ վաղ տարիքից նրանք հետևում են, թե ինչպես են հայրերը բռնանում այս աշխարհում իրենց ճանաչած ամենասիրելի, ամենաթանկ և ամենափխրուն էակներին` մայրիկներին, տենչում են պաշտպանել նրանց, բայց անկարող են, որովհետև իրենք նույնքան անպաշտպան են: Բնականաբար, չարանում են հայրերի հանդեպ, որ այդպես են վարվում, բայց նաև՝ մայրերի հանդեպ, որ չեն կարողանում իրենք իրենց և իրենց երեխաներին պաշտպանել: Հետո հասունանում են և մայրերի հետ միասին կատարվածի համար վրեժխնդիր լինում երիդասարդ աղջիկներից՝ հարսներից: Ու սա՝ գերդաստանի տատիկների լուռ և գոհունակ հայացքի ներքո:

Այսպես խեղվում են ինքնություններ, մարդկային ճակատագրեր և սերունդներ:

Կրթվելը նորաձև է

Կրթվենք, որ հասկանանք` որն է լուռ բռնությունը։

Կրթվենք, որ հասկանանք` ինչպես է բռնությունը խեղում մեր կյանքը։

Կրթվենք, որ հասկանանք՝ ինչպես բռնությունից պաշտպանենք մեզ և մեր սիրելիներին։

Կրթվենք և դադարենք լինել սերնդեսերունդ փոխանցվող բռնության շղթայի մեկ օղակը»։