Հայաստանի նոր Սահմանադրության տեքստն այս պահին մշակման ակտիվ փուլում է. Ս.Գալյանը՝ նոր Սահմանադրության մասին
Հայաստանի նոր Սահմանադրության տեքստն այս պահին մշակման ակտիվ փուլում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են լինելու էական փոփոխությունները, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Սկզբունքային մակարդակում կարող եմ նկարագրել փոփոխությունները։ Դրանք կապված են իշխանության թևերի ապակենտրոնացման, զսպման ու հավասարակշռման սկզբունքների հետ։ Մենք խնդիր ունենք մի շարք ոլորտներում ուժեղացնել Ազգային ժողովի լիազորությունները։ Արդեն որոշում ունենք նաև ինչ-որ առումով փոխել ընտրությունների կարգը։ Առաջին ընտրությունների պարագայում որոշում ենք կայացրել հրաժարվել կայուն մեծամասնության սկզբունքից, այսինքն՝ կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից և դա թողնել երկրորդ ընտրություններին, եթե առաջին ընտրությունների արդյունքներով չի հաջողվում մեկ կուսակցության մեծամասնությամբ կամ կոալիցիայի միջոցով ձևավորել խորհրդարան»,- մանրամասնել է Գալյանը։
Գալյանը պարզաբանել է, որ խոսքն այս դեպքում երկրորդ փուլի մասին չէ, այլ երկրորդ ընտրությունների։ «Երկրորդ փուլի իմաստն այն է, որ դրան մասնակցում են ամենաշատ ձայներ հավաքած ուժերը, իսկ երկրորդ ընտրության դեպքում բոլոր մասնակցելու հնարավորություն կունենան։ Կայուն մեծամասնությունը իր որոշակի դրսևորմամբ մնալու է երկրորդ ընտրություններից հետո, և այս որոշման հիմքում այն գաղափարն է, որ մենք հնարավորինս խուսափենք ընտրական գործընթացների հավերժ շրջապտույտներից»,- պարզաբանեց Գալյանը։
Նրա խոսքով՝ այդ պարագայում, օրինակ, Կառավարության անդամի թեկնածուի վերաբերյալ ԱԺ համապատասխան հանձնաժողովը կկարողանա տալ խորհրդատվական եզրակացություն՝ բաց նիստում հարցեր ուղղելով տվյալ թեկնածուին։
Նախարարը նաև նշեց, որ այս պահին Սահմանադրությամբ չկա կարգավորում Ազգային ժողովի ինքնալուծարման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դա ևս հարց է, որը քննարկվել է, ու որոշում է կայացվել ընդունել կարգավորում Ազգային ժողովի ինքնալուծարման վերաբերյալ։
Սրբուհի Գալյանը հավելեց, որ ուժեղացվելու է նաև Ազգային ժողովի վերահսկողությունը՝ կապված Զինված ուժերի կիրառման դեպքերի հետ։ Նախարարը մանրամասնեց, որ կլինի կարգավորում, որ Ազգային ժողովը պետք է տա իր համաձայնությունը, եթե կլինի որոշում Զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս կիրառելու վերաբերյալ։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս