ՀՀԿ-ի միակ հույսը ռեյտինգային քվեարկությունն է
ՀՀԿ-ի վարկանիշը շատ ցածր է: Այդ մասին գիտեն նաեւ ՀՀԿ-ում: Այստեղ նրանց չեն օգնի նույնիսկ կեղծ սոցիոլոգիական հարցումների հրապարակումը: Եւ այս ամենը շատ բնական է: Բոլոր ոլորտներում տապալված կառավարող կուսակցությունը չի կարող բարձր վարկանիշ ունենալ:
Այսուհանդերձ, չնայած այս իրականությանը, ՀՀԿ-ն շարունակում է իրեն նույնացնել ԽՄԿԿ-իհետ եւ որոշել է հավերժկառավարել: Թե ինչ եղավ ԽՄԿԿ-ի եւ նրանց ղեկավարածԽՍՀՄ-ի հետ գիտեն բոլորը, գիտեն, բայց մեր կողքին գտնվում են մարդիկ, որոնք մոլուցքի մեջ ընկած փորձում են կրկնել նույն մեծ սխալը:
Հիմա իրենց իշխանությունը երկարաձգելու համար հորինել են ռեյտինգային քվեարկությունը: Նրանց հույսը ընտրողների անտեղյակությունն է: Ռեյտինգային ցուցակներով առաջադրում են տեղերում քիչ թե շատ հարգանք ունեցող մեծահարուստների, որոնք իրենց իսկ փողերով պետք է ձայներ բերեն ՀՀԿ-ի եւ նրա վերնախավի համար:
Հույսն այն է, որ շարքային ընտրողը չի հասկանա, որ այս կամ այն գործարարին, հեղինակությանը ձայն տալով քվեարկում է ՀՀԿ-ի օգտին: Բայց իրողություններն այլ են: Ընտրողը շուտով հասկանալու է, որ եթե ձեռքը վերցնի ՀՀԿ-ի քվեաթերթիկը՝ իրենց հարեւանին կամ ազգականին ընտրելու համար, արդեն իսկ ընտրելու է ՀՀԿ-ին եւ ձեռնպահ է մնալու այս քայլից:
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...