Փաշինյանի «sms»-ը Աղազարյանին «Երկրի իրական կողմը» վերնագրով գիրք գրելու միտք տվեց
Երբ փորձեցին անհարկի մեղադրել իմ ընկերոջը՝ Հովիկ Աղազարյանին, ես մեկ րոպե անգամ չմտածեցի և կանգնեցի այն մարդու կողքին, ում ես ճիշտ էի համարում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի «Երկրի իրական կողմը» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ Նշենք, որ նրանք երկուսն էլ հեռացվել են ՔՊ–ից։
«Ինչու է գիրքը վերնագրել «Երկրի իրական կողմը», քաղաքական ի՞նչ մեսիջ է պարոն Աղազարյանը փոխանցում»,–ասաց նա և բեմ հրավիրեց Աղազարյանին։
Վերջինս իր խոսքում նշեց. «Ես մեծ գրող չեմ, չեմ էլ դառնա, որովհետեւ դա իմ նպատակների մեջ չի մտնում։ Այս գիրքը գրելու անհրաժեշտությունը առաջացավ իմ հետ կապված այդ հայտնի դեպքերից հետո, ցանկություն առաջացավ, որ հասարակությանը, քաղաքացիներին ներկայացնել, թե ինչու այսպես ստացվեց։
Մարդ, ով Նիկոլ Փաշինյանը համեմատել է Հիսուսի հետ, ինչո՞ւ իր հետ այդպես վարվեցին։ Էն պահին, որ ինքը ինձ SMS ուղարկեց, մենք ընտանիքով նստած թեյում էինք։ Էդ պահը նկարագրել եմ գրքի մեջ։ Ես տարակուսեցի, ասենք, թե ո՞նց կարելի է էդպես էդպիսի բան անել։ Դա ինձ տվեց գրքի վերնագիրը՝ «Երկրի իրական կողմը»։
Բայց սա պարզունակ հակադրություն չի Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի։ Իմ գրքում ասվում է, որ սերունդների պայքարի գնով միլիոնավոր կորուստներով և պայքարի արդյունքում մենք մեր պատմական հայրենիքի մի հատվածի վրա ստեղծել ենք պետություն, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք գտել ենք մեր հայրենիքը՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը։
Այստեղ է, որ ինքը այդ դատողությունը արել է երկրի հակառակ կողմից, որովհետև երբ որ դու երկրի հակառակ կողմում ես, դու չես կարող ուղիղ ճառագայթով ինչ-որ մեսիջ ուղարկես։ Դու պետք է այդ ճառագայթը մի երկու անգամ բեկես, որ գա հասնի այնտեղ, որտեղ որ ուզում ես։ Իսկ երբ պատկերը բեկվում է մի քանի անգամ, աղավաղվում , և ոչ կարելի է երկիրը ղեկավարել երկրի հակառակ կողմից, ոչ էլ կարելի է ճշգրիտ դատողություններ անել երկրի հակառակ կողմից։ Իսկ ես խոսում եմ երկրի իրական կողմից։
Ես փորձել եմ ներկայացնել, թե որն է այդ այսպես կոչված պայմանական հակադրությունը»,–ասաց Աղազարյանը։
Նա նշեց, որ դեռ 7-8 տարի առաջ երեք պատմվածք է գրել՝ ««Ցեղասպանվածը». «Նոր կոշիկի հոտը» և «Մի երազի պատմություն», դրանք զետեղել է գրքում։
«Գրքի առաջին հատվածը, որ կոչվում է «իմ առաջին մեղքը», գրեթե ինքնակենսագրական է, իրական մի փոքրիկ պատմություն, որտեղ ներկայացվում է, թե ինչ է նշանակում մեղք գործել և ես ընդհանրապես ո՞նց եմ վերաբերվում մեղք գործելուն։ Իհարկե, ես էլ եմ մեղքեր գործում, իսկ եկեղեցի չեմ գնում ապաշխարհելու, որովհետեւ նախընտրում եմ իմ մեղքի հետ ապրել, որ հաջորդ անգամ նույն իրավիճակում գոնե նույն մեղքը չգործեմ։
Գրքի մի մեծ հատվածում ներկայացրել եմ, թե ինչու այսպես եղավ և փորձել եմ այդ հարցերի պատասխանը տալ։
Եվ կա մի ուրիշ հատված՝ բացարձակ իշխանություն հատվածը, այնտեղ փորձել է նկարագրել, թե ինչքան անպաշտպան է շարքային քաղաքացին բացարձակ իշխանության մոտ»,– ընդգծեց պատգամավորը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս