ԿԳՄՍ նախարարը «Շողակաթի» փակելը քաղաքական վրեժխնդրություն չի համարում
Իմ տեղեկությամբ մենք խոսում ենք ոչ թե «Շողակաթի» փակման մասին, այլ մրցութային գործընթացով նման բովանդակություն ստանալու մասին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային մուլտիպլեքսից հանելու մասին։
«Կարծում եմ, որ այստեղ բուն բովանդակության փաստը ամենևին վտանգված չի, որովհետև բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական, մշակութային, հոգևոր։ Փոխվում է եղանակը, ինչպես ստանալ այդ բովանդակությունը, դա արվելու է մրցութային եղանակով։ Այնպես որ չեմ կարծում, որ այստեղ կրթական և մշակութային բովանդակության տեսանկյունից որևէ վտանգ կունենանք։
Մենք նաև պետք է շատ լավ պատկերացնենք, թե որ հարթակներն են, որ ավելի ազդեցիկ են ու պահանջված են այդ տարիքային խմբերի կողմից։ Եթե մենք իրենց համար բովանդակություն ենք պատրաստում, կարծում եմ, դուք էլ որպես լրագրողներ կհամաձայնեք ինձ հետ, որ օրինակ մեր դեռահասների շատ ավելի փոքր մասն է, որ հեռուստացույց է դիտում։ Մենք պետք է նաև շատ լրջորեն մտածենք այն հարթակներում այդ բովանդակությունը տարածելու մասին, որոնք լսարանին ավելի շատ հասնելու հնարավորություն ունեն։
Սոցցանցերի ֆինանսավորումը, կարծում եմ, նախարարության գործառույթի խնդիրը չի, մենք կարող ենք բովանդակության ֆինանսավորում ունենալ, բայց տարածման հարթակները, դրանք առանձին մարկետինգային ռազմավարություն են պահանջում, որպեսզի իսկապես թիրախային հենց այդ լսարանին հասնեն»,–ասաց նա։
Հարցին՝ «Շողակաթի» բովանդակությունն ինքը արդյունավետ համարո՞ւմ է, Անդրեասյանը պատասխանեց, որ ընդհանրապես չի հասցնում նայել որևէ հեռուստաալիք. «Ես կարծում եմ, որ կրթական մշակութային բովանդակությունը կարևոր է և կարծում եմ, որ կառավարությունը վերջին շրջանում նաև քայլերը ձեռնարկել այդ ուղղությամբ, օրինակ, Հանրօգուտ մեդիա միջավայր հիմնադրամի ձևավորումը և համապատասխան դրամաշնորհների տրամադրումը կարևոր քայլ եմ համարում, որպեսզի այդ բովանդակությունը խթանենք»։
«Դա ձեր գնահատականն է։ Ես չեմ կարծում, կրթական մշակութային բովանդակության հետ որևէ բան տեղի կունենա, որովհետև ոչ թե չեղարկվում է բովանդակության կարևորությունը, այլ ընդամենը դրա ձեռքբերման եղանակն է փոխվում է։ Կարծում եմ, որ մրցութային եղանակը բոլոր այն դեպքերում, երբ որ դա կիրառելի է, միշտ տալիս է ընտրության հնարավորություն, իսկ դա միշտ լավ է։ Երբ մի գործ անում ես մի տարի, երկու տարի, երեք տարի, չորս տարի, հինգ տարի, մեզնից բոլորը ունեն այդ մտայնությունը՝ ընկնելու որոշակի իներցիայի մեջ։ Իսկ մրցութային գործընթացները թույլ են տալիս նաև նոր ու թարմ գաղափարներ բերել։ Եվ եթե մենք ունենանք ընտրության հնարավորություն ու ընտրենք լավագույնը, ի վերջո շահելու է առաջին հերթին լսարանը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է