ՀԾԿՀ-ն արձագանքել է բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու վերաբերյալ հայտարարությանը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արձագանքել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարությունն այն մասին, թե բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը կարող է 3 դրամով իջեցվել՝ ընդգծելով, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
«Արմենպրես»-ին հանձնաժողովից տեղեկացրին՝ ընկերության կողմից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու առաջարկ երբևէ ՀԾԿՀ-ին չի ներկայացվել։
«Ինչպես արդեն նշել ենք 2025 թվականի հունիս ամսվա ՀԷՑ-ի առաջարկը ընդամենը վերաբերել է 6 ամսում ձևավորված 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը նվազեցնելուն և զուգահեռաբար կատարված ներդրումները փոխհատուցելուն, ինչը բոլոր սպառողների սակագնի վրա ազդում է ընդամենը 0.2 դրամով։
Ինչպես 6 ամսում ձևավորված 3.6 մլրդ դրամի, այնպես էլ Նարեկ Կարապետյանի նշած՝ այս պահին 6 մլրդ դրամի լրացուցիչ օգուտը որևէ առնչություն չունի ՀԷՑ-ի աշխատանքի արդյունավետության հետ։ Այս տարվա լրացուցիչ օգուտները կամ նախորդ տարիների վնասները ձևավորվել են բացառապես էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման կառուցվածքի պլանավորված և փաստացի մեծությունների տարբերության արդյունքում, որի հետ ՀԷՑ-ը որևէ առնչություն չունի։ Նմանատիպ տարբերությունները առաջանում են յուրաքանչյուր տարի և հաշվի են առնչվում հաջորդ տարվա սակագների հաշվարկներում։
Նախորդ տարիներին ՀԷՑ-ի կողմից պարբերաբար ՀԾԿՀ են ներկայացվել առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում սպառողների համար սակագները կբարձրանային։ Մասնավորապես, 2024 թվականի սեպտեմբերին ՀԷՑ-ն առաջարկել էր մաքուր շահույթի նորման ավելացնել 2%-ով, որը չի ընդունվել է ՀԾԿՀ-ի կողմից։ Եթե առաջարկն ընդունվեր, ապա բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը կավելանար շուրջ 1.5 դրամով, իսկ միայն բնակչության համար սակագնի փոփոխության դեպքում՝ շուրջ 3 դրամով։
Սպառողների համար սակագների փոփոխությունը չի կարող իրականացվել միայն Նարեկ Կարապետյանի նշած լրացուցիչ ձևավորված 6 մլրդ դրամ օգուտով, այլ կան բազմաթիվ այլ դրական և բացասական գործոններ։ Այս գործոնների գնահատման համար ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս տարի՝ սեպտեմբերի 15-ից ՀԾԿՀ-ն արդեն իսկ սկսել է ամբողջ համակարգի սակագների վերանայման գործընթաց, որի արդյունքներով տարեվերջին պարզ կլինի սպառողի համար սակագնի փոփոխություն տեղի կունենա, թե ոչ։
Եթե ՀԷՑ-ը ունենար սակագինը իջեցնելու ցանկություն, ապա ցանկացած պահի կարող էր առանց ՀԾԿՀ-ին դիմելու իջեցնել էլեկտրաէներգիայի գները՝ իր շահույթի հաշվին»,-մասնավորապես ընդգծում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...