Հնդկաստանում դիակիզումից առաջ պարզվել է՝ երեխան ողջ է
Հնդկաստանում Max Hospital կլինիկայի աշխատակիցները հարազատներին հայտնել են, որ երկվորյակներից մեկը մահացած է ծնվել, իսկ մյուսին պետք է արհեստական շնչառության սաքրին միացնել, հաղորդում «ՌԻԱ Նովոստին»:
Բժիշկներն ընտանիքից երեք օրվա բուժման համար 1500 դոլար են պահանջել, իսկ յուրաքանչյուր հաջորդ օրը 775 դոլար կարժենար: Ընդ որում երեխան պետք է 3 ամիս հիվանդանոցում անցկացներ:
Երեխայի ծնողներն ի վիճակի չեն եղել այդքան գումար վճարել եւ որոշել են այլ հիվանդանոց երեխային տեղափոխել:
Դրանից հետո բժիշկները հարազատներին հայտնել են, որ նործաինը մահացել է: Նրանք հարզատներին երկվորյակների մարմիններով երկու պոլիէթիլենային տոպրակ են հանձնել:
6 ժամ անց՝ դիակիզումից առաջ, ծնողները նկատել են, որ տոպրակներից մեկը շարժվում է:
«Մենք պատռեցինք տոպրակը եւ նկատեցինք, որ երեխան շնչում է», — ասել է երեխայի պապիկը:
Ընտանիքն անիմջապես երեխային մոտակա հիվանդանմոց է հասցրել: Այժմ փոքրիկի վիճակը կայուն է գնահատվում:
Հդկաստանի առողջապահության նախարար Ջագատ Պրակաշ Նադան դեպքը «սրտաճմլիկ» է անվանել եւ ասել, որ Դելիի կառավարությանը հանձնարարել է զբաղվել տեղի ունեցածով եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:
Max Hospital կլինիկայում պատմել են, որ երեխային մահացած են հանձնել, իսկ սխալի համար պատասխանատու բժիշկն այժմ արձակուրդում է:
Կլինիկայի աշխատակիցները մեղադրվում են բժշկական անբարեխղճության մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով