ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում ոչնչացրել է ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող հերթական նավը
Միացյալ Նահանգների զինված ուժերը ոչնչացրել են հերթական նավակը, որը ենթադրաբար օգտագործվել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի փոխադրման համար։ Այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Նա տեղեկացրել է, որ հարվածը, որն ամերիկյան «հետախուզության տվյալներով օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար», հասցվել է Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում։ Ոչնչացվել է անձնակազմի չորս անդամ։
Ինչպես օգոստոսին հաղորդել էր The New York Times-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի ստորագրել է հրահանգ լատինամերիկյան թմրակարտելների դեմ ռազմական ուժի կիրառման մասին։ Դրանից հետո Կարիբյան ծովի շրջան են տեղափոխվել ԱՄՆ-ի զինված ուժերի զգալի լրացուցիչ ստորաբաժանումներ։
Վաշինգտոնն սկսել է օդից հարվածներ հասցրել այն նավերին, որոնք, ԱՄՆ կառավարության տվյալներով, թմրանյութեր են տեղափոխել Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս