«Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունների համար այս պահին երկու հարցեր կան, որոնք իրենց ամենօրյա քննարկումների օրակարգում են: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՔՊ վարչության նորընտիր անդամներով կայացած նիստի թեմանները հենց այդ երկու հարցերն են եղել:
Նախ՝ քննարկել են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր, որոնք վերաբերել են ՔՊ-ի նախընտրական շտաբին. նախորդ նիստում վարչությունը ընտրել էր շտաբի պետին` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ քարոզչության պատասխանատու էր ընտրվել Վահագն Ալեքսանյանը, եւ հիմա էլ փորձել են հասկանալ, թե ովքեր պետք է լինեն նախընտրական շտաբի անդամները:
Ըստ իշխանության ներկայացուցիչների՝ էջմիածինցիները եւս իրենց են աջակցելու այս հարցում, եւ իրենք առանց շտապելու, ճնշումները մեծացնելու միջոցով, կհեռացնեն Կաթողիկոսին»։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար