Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Դատախազությունն ու Մատենադարանը մեկնարկել են «Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն՝ համաշխարհային հիշողության շտեմարանում. արդի իրավունքի միջնադարյան ակունքները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը

Հայաստանի Հանրապետության դատախազությունը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի հետ համագործակցությամբ, այսօր մեկնարկել է ««Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի»-ն՝ համաշխարհային հիշողության շտեմարանում. արդի իրավունքի միջնադարյան ակունքները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:

Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 10-ին, Մատենադարանի հայտով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում, անդամ երկրների միաձայն որոշմամբ, 12-րդ դարի փիլիսոփա, աստվածաբան, իրավագետ, եկեղեցական և հասարակական-քաղաքական գործիչ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի»-ն ընդգրկվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում:

Միջազգային գիտաժողովին մասնակցել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջը, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչները, Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Պիտեր Քաուին, Սոֆիայի համալսարանի դասախոս Իգոր Դոֆման-Լազարևը, Մատենադարանի գիտաշխատողները, ՀՀ դատախազության ղեկավար կազմը, միջազգային կազմակերպությունների, գիտական հանրույթի ներկայացուցիչները, այլք:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ողջույնի խոսքում նշել է, որ Մխիթար Գոշին նվիրված այս միջոցառումը չունի իր նախադեպը. «Ի դեմս ՀՀ դատախազության և Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի՝ հատվել են հայագիտական-միջնադարագիտական և իրավագիտական հետաքրքրություններն ու մասնագիտական նպատակները: Ավելին՝ մեկտեղվել են հայոց միջնադարի ամենանշանավոր մտածողներից մեկի՝ Մխիթար Գոշի գլուխգործոցի՝ «Գիրք Դատաստանի» աշխատության միջազգայնացմանն ուղղված ջանքերը: Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն ստեղծվել է անկախ պետականության վերականգնման ու ինքնիշխանության տեսլականով։ Սա սոսկ իրավական նորմերի ժողովածու չէ, այլ՝ քաղաքակրթական հայտ, որ հստակ գիտակցում էր ինքը՝ Գոշը: «Դատաստանագրքով» նա նվաճում էր հայոց արժանի տեղը մեծ քաղաքակրթությունների շարքում: Ավելին, անկախ պետականության ու ինքնիշխանության հնարավորությունը Գոշը չէր տարանջատում օրենքի գերակայության գաղափարից, մի բան, որ իր հնչեղությունը նույն ուժգնությամբ պահպանում է մինչ օրս: Փայլուն գիտակցելով արտաքին աշխարհի կամ, ինչպես հիմա կասենք, աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունն անկախ պետականության վրա՝ նա պակաս կարևորություն չէր տալիս ներքին համերաշխությանը, միայն ու միայն սեփական կարողություններին ապավինելու գիտակցությանը: Մարդկային բնության և համակեցության գաղտնիքների խորագիտությունը, համակողմանի իմացությունն ու ինքնակրթության անսպառ մղումը, հավասարակշիռ, սթափ, կրոնադավանաբանական ծայրահեղացումներից զերծ միտքը նրան դարձրել են լայն իմաստով միջազգային արժեք: Պատահական չէ, որ «Դատաստանագիրքը» թարգմանվել է մի շարք լեզուներով՝ լատիներեն, լեհերեն, ղփչաղերեն, վրացերեն ու ռուսերեն: Եվ պատահական չէ, որ «Դատաստանագիրքը» զարմանալի կենսունակությամբ շարունակում է գրավել մարդկային արժանապատվության, հավասարության և արդարության գաղափարների ջահակիր կառույցներին ու անհատներին, որի վավերացումը եղավ այն, որ, Մատենադարանի ներկայացրած հայտով, 2025 թվականի ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում անդամ երկրների միաձայն որոշմամբ Գոշի «Դատաստանագիրքն» ընդգրկվեց Աշխարհի հիշողության միջազգային շտեմարանում»:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջունել է ներկաներին միջազգային գիտաժողովի շրջանակում և նշել, որ երկխոսության նպատակը միայն Գոշի մեծարումը չէ: «Մենք վստահ ենք, որ այսօրվա գիտաժողովին հաջորդող արձագանքները նպաստելու են, որ Գոշի ժառանգությունը համաշխարհային հիշողության շտեմարանում արձանագրվի որպես կենսունակ և արդի հուշարձան:

Մխիթար Գոշը մեր ժողովրդի համար ամենադժվար օրերին քաջություն ունեցավ ժառանգել մեզ «Գիրք Դատաստանի»-ն՝ որպես ժողովրդի ինքնակարգավորման և ինքնապահպանման կարևոր միջոց։ Այսօր մեր առաքելությունն ավելի համեստ է, բայց ոչ պակաս կարևոր՝ սովորել նրանից, նրա իմաստնությունը փոխակերպել և մեկնաբանել ժամանակակից իրավական լեզվով:

Այսօր մասնագիտական հանրույթին ենք ներկայացնում Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատության վերահրատարակված անգլերեն թարգմանությունը, որը մշակվել և հրատարակվել է Մատենադարանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

12-րդ դարի իրավական այս գլուխգործոցը Գոշը մեկնարկում է՝ ներկայացնելով այն կազմելու 12 պատճառները, որոնք խարսխված են մի ուղերձի վրա. «Եթե մարդկային առաքինությունն անթերի լիներ, գրավոր օրենքները մեզ պետք չէին լինի, բայց քանի որ մենք մարդիկ ենք՝ մեր բոլոր անկատարություններով, այն մեզ հարկավոր է»։ Նա իրավունքը ներկայացնում է որպես գործիք, որը մարդուն դրդում է լինել կայուն, երբ մարդկային խիղճը տատանվում է։

 «Գիրք Դատաստանի»-ն ինքնատիպ իրավական ճարտարապետություն է. կոդիֆիկացնում է հասարակական հարաբերությունների գրեթե բոլոր բնագավառները` պետական կառավարման ոլորտից մինչև քաղաքացիաիրավական, ամուսնաընտանեկան, քրեաիրավական և դատարանակազմության հարցեր:

Այս գիտաժողովի շրջանակում ցանկանում եմ կրկնել «Գիրք Դատաստանի»-ում տեղ գտած՝ ինձ համար շատ կարևոր մի միտք, որի մասին պատիվ եմ ունեցել նշելու նաև վերջերս Սինգապուրում կայացած Դատախազների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովում՝ իմ ելույթի շրջանակում: Գիրք Դատաստանի»-ում Գոշը շեշտում է, որ «Արդարությունը ծաղկում է այն ժամանակ, երբ դատողները չեն գործում միայնակ, այլ խորհրդակցում են այլոց իմաստության հետ. բազմաթիվ աչքեր ճշմարտությունն ավելի պարզ են տեսնում, քան՝ մեկը»»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազն ու մաղթել արդյունավետ քննարկում:

Գիտաժողովի շրջանակում տեսաուղերձով իր ողջույնի խոսքն է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդակցության և տեղեկատվության գծով գլխավոր տնօրենի օգնական Թավֆիկ Ջելասը:

Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդել է «Գիրք Դատաստանի» ձեռագրի ցուցադրությունը՝ բերված Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանությունից՝ Միաբանության Մայրավանքի ՓոխՄեծավոր, Մատենադարանի և Թանգարանի տնօրեն հայր Նարեկ Վարդապետ Լուիսյանի աջակցությամբ: Նշենք, որ ձեռագիրն առաջիկա օրերին ներկայացված է լինելու Մատենադարանում: