Ալեքսանդր Կոչուբաևն ազատ կարձակվի. ՀՀ գլխավոր դատախազը որոշել է փոխել նրա խափանման միջոցը
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը որոշել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
«Դատախազը, քննարկելով քրեական վարույթով մեղադրյալ Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված՝ Ա. Կոչուբաևի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, ինչպես նաև հիմք ընդունելով միջնորդությանը կից Ա. Կոչուբաևի կնոջ վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերը, որոշել է Ա. Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը»,- գրել է Մարտիրոսյանը:
Ավելի վաղ Դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ դատախազությունը քննարկում է Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի դիմումը։
Ավելի վաղ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակ-դիմում էր հղել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` խնդրելով վերացնել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։
«Հարգելի տիկին Վարդապետյան, նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռեւս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից և վերացնել Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետևանքի մասին, որն առաջացել է Կոչուբաևի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի Ձեզ»,- ասված էր Ալեքսանյանի նամակում։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը երկու ամիս ժամկետով կալանավորվել էր հոկտեմբերի 17-ին։ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս