Լուվրի կողոպուտի գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել
Լուվրի կողոպուտի մեջ կասկածվողներից մեկը ձերբակալվել է ԴՆԹ թեստի միջոցով նրա ինքնությունը պարզելուց հետո, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Ընդհանուր առմամբ, երկու կասկածյալ է ձերբակալվել. մեկը՝ Շառլ դը Գոլի օդանավակայանում, երբ փորձում էր մեկնել Ալժիր, իսկ մյուսը՝ Փարիզի տարածաշրջանում, նա մտադիր էր փախչել Մալի։ Երկուսն էլ մոտ 30 տարեկան են, նրանք Փարիզի Օբերվիլիե արվարձանի բնակիչներ են։
Փարիզի դատախազ Լոր Բեկկոյի խոսքով՝ փորձագետները Լուվրից հավաքել են ավելի քան 150 ԴՆԹ-ի նմուշ, մատնահետքեր և այլ հետքեր։
Հոկտեմբերի 19-ին Լուվրում աղմկահարույց կողոպուտ է տեղի ունեցել։ Գողերը Նապոլեոնի և կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուից գողացել են ինը զարդեր՝ թիարներ, ականջօղեր, վզնոցներ և կրծքազարդեր, որոնք պատկանել են Ֆրանսիայի թագուհիներին և կայսրուհիներին։ Զարդերից մեկը՝ կայսրուհի Եվգենի դե Մոնտիժոյի վնասված թագը, հայտնաբերվել և վերադարձվել է թանգարան։ Վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է