Աննա Վարդապետյանը ընտրվելիս խոստացել է՝ հոկտեմբերի 27-ի բացահայտումը պետք է լինի բոլորիս պատվի հարցը
«Մենք մշտապես կարծել ենք, որ հոկտեմբերի 27-ը պետք է մեկ օր առաջ բացահայտվի։ Ուզում եմ հիշեցնել Հրանտ Մաթևոսյանի խոսքերը. «հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվեր հոկտեմբերի 28-ին»։ Կարծում եմ, որ դեռ հնարավորություն կա հասնելու լիարժեք բացահայտման»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ կան գործով կարևոր վկաներ, որոնք երկրում չեն գտնվում և չեն հարցաքննվել, որոնց հարցաքննությունը սակայն, իր կարծիքով կարող է որոշիչ լինել գործի բացահայտման համար։
«Հոկտեմբերի 27-ի բացահայտման ուղղությամբ մենք հսկայական անելիք ունենք։ Գլխավոր դատախազը ընտրվելու ժամանակ խոստացել էր, որ հոկտեմբերի 27-ի բացահայտումը պետք է լինի մեր բոլորիս պատվի հարցը։ Իրավապահ մարմինները պետք է նման բարդ գործերը բացահայտեն, որպեսզի կարողանան կանխել հնարավոր զարգացումներն ապագայում»,–հավելեց Քոչարյանը։
Նշենք, որ այսօր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է:
26 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար