ՀՀ պետբյուջեի եկամուտները 2026 թվականին կանխատեսումներով կկազմեն գրեթե 3.1 տրիլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 3.6 տրիլիոն դրամ
Հայաստանի ՀՆԱ-ն 2026 թվականին կանխատեսվում է 11 տրլն. 933 մլրդ. դրամի սահմանում։ Այս մասին ասվում է 2026 թվականի պետական բյուջեի նախագծում, որը քննարկվում է հոկտեմբերի 27-ի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
Տնտեսական աճը կկազմի 5.4%, իսկ ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3%։
Պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 3 տրլն. 91 մլրդ. դրամի մակարդակում, որից հարկային մուտքերը կկազմեն 2 տրլն. 972 մլրդ. դրամ։
«Հարկային կառավարման բարելավման, ստվերային տնտեսության դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականությանը վերաբերող միջոցառումների իրականացման արդյունքում, ակնկալվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում 0,4%-ով՝ համեմատած սպասվող ցուցանիշի հետ»,- նշվում է պետբյուջեի նախագծում։
Պետբյուջեի ծախսերը նախատեսված են 3 տրլն. 628 մլրդ. դրամի չափով, որից ընթացիկ ծախսերը կկազմեն 2 տրլն. 924 մլրդ. դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 704 մլրդ. դրամ։ Սա 2026 թվականի համախառն ներքին արդյունքի 5,9 տոկոսն է։ Իսկ դեֆիցիտը նախատեսված է 537 մլրդ. դրամի մակարդակում, այսինքն՝ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը՝ 2025 թվականի 5,5 տոկոսի դիմաց։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս