Մենք հավաքականը գոնե նորմալ վիճակի բերելու խնդիր ունենք. Գեղամ Նազարյան
Աժ պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Տիգրան Բարսեղյանը որոշեց օգնել անհույս թույլիկ Իռլանդիային։ Տիգրան Բարսեղյանը միջին հայ է։ Նա իր եսիկը վեր է դասում ազգից ու երկրից։
Եղիշե Մելիքյանը լավ մարզիչ եւ հոգեբան է, նրան հանգիստ թողեք եւ նա ունեցածից կկերտի առավելագույնը։
Մեր մեկնաբանները մեր ժողովրդի միջից դուրս եկած թարս մտածողությամբ մարդիկ են, որոնք հրաշալի ձեւով նյարդեր են սղոցում։
Հայկական ֆուտբոլը ծանր հիվանդ է եւ այդ հիվանդությունը ցանել են ամեն տարի, սկսած 2000-ականների սկզբից։
Այսօր հավաքականում տղերքը 2005-2015 թվականներին մանկապատանեկան ֆուտբոլում մարզվածներն են։ Հիմա հաշվեք, թե հավաքականում քանի հայաստանցի ֆուտբոլիստ կա։
Հիվանդությունը չի բուժվում նաեւ այսօր։ Մանկապատանեկան ֆուտբոլը ծանր վիճակում է։
Ակումբները թույլիկ եւ խղճուկ վիճակում են եւ մատը մատին չեն խփում մանկապատանեկան լավ եւ հեռանկարային թիմեր ստեղծելու համար։
Ֆուտբոլային ֆան շարժումները պահանջում են ֆեդերացիայի ղեկավարների հրաժարականը, նրանց են միանում նաեւ որոշ ակումբների ղեկավարներ, հենց որոնց ակտիվ միջամտությամբ է հայկական ֆուտբոլն այս վիճակում։
Մենք հավաքականը գոնե նորմալ վիճակի բերելու խնդիր ունենք, իսկ մեկնաբանները լուրջ դեմքով քննարկում են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու հնարավորությունը։
Միեւնույնն է մի օր ֆուտբոլը առողջանալու է։ Մի օր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է