Մի՞թե մենք այսքան հեշտ սադրվող ազգ ենք
Հայաստանին Ռուսաստանի կնոջ հետ համեմատող ռուսաստանցի քաղաքագետը տգետ է։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Անկասկած, նրա ասածից հրճվող հանդիսատեսը միայն նողկանք է առաջացնում, եւ առավել եւս անհասկանալի է այդ հաղորդումը եւ այդ որակումները եթեր հեռարձակած ռուսաստանյան HTB հեռուստաալիքը։
Այն, որ մեր ժողովուրդը վրդովվում է, նորմալ է, հասկանալի, բայց անհասկանալի է մեր մամուլի, քաղաքագետների որոշ շրջանակների եւ իրենց քաղաքական գործիչ համարողների կեցվածքն ու պահվածքը։ Նրանք էլ, չտարբերվելով ռուսաստանցի քաղաքագետից, նույնատիպ արտահայտություններ են անում Ռուսաստանի նկատմամբ։ Մի՞թե մենք այսքան հեշտ սադրվող ժողովուրդ ենք։
Ռուսաստանը բազմաշերտ է, բազմադեմ։ Եւ ով կարող է ասել, թե ո՞ւմ է ծառայում այդ տգետ քաղաքագետը, ո՞ւմ շահերն է սպասարկում HTB-ն։ Իսկ չեք մտածել, որ գուցե պատվիրատուների նպատակը Հայաստանում հակառուսական տրամադրությունների առաջացումն է, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը, եւ որ ամենավտանգավորն է՝ Ռուսաստանում հակահայկական տրամադրությունների առաջացումը։
Եւ ինչ, ստացվում է, որ մեր շարքերում կան որոշ հուզական գործիչներ, որոնք կրակի վրա յուղ են լցնում։ Ժողովրդի հուզումը տեղին է եւ հասկանալի, բայց որոշ քաղաքագետների, մամուլի միջոցների եւ քաղաքական գործիչների պահվածքն՝ անհասկանալի։ Այնպիսի տպավորություն է, որ նրանք չեն հասկանում, որ Հայաստանը պետություն է եւ ունի պետական շահ։
Անհասկանալի է նաեւ Հայաստանի ԱԳ նախարարության պահվածքը, որը դեռ չի հրավիրել զրույցի Ռուսաստանի դեսպանին կամ նրան փոխարինողին։
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը