Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Ինչու՞ է Ճապոնիայից վերադառնալիս Փաշինյանի օդանավը վայրէջք կատարել Մոնղոլիայում ու Ղազախստանում

 
«Հետքը» գրում է. «Սեպտեմբերի 5-ին ճապոնական Օսակայից վերադարձող ՀՀ կառավարական ինքնաթիռը 2 անգամ միջանկյալ կանգառ է կատարել Մոնղոլիայում եւ Ղազախստանում, սակայն ՀՀ վարչապետի աշխատակազմը թերի է պատասխանել «Հետքի» հարցմանը տեղի ունեցածի վերաբերյալ:

Վարչապետին հարցրել էինք, թե ինչ նպատակով է ինքնաթիռը կանգառ կատարել Ուլան Բատորում եւ Ալմաթիում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ պաշտոնապես որեւէ հաղորդագրություն չի եղել Մոնղոլիա եւ Ղազախստան մեկնելու մասին: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ ինքնաթիռն Ուլան Բատորի օդանավակայանում կանգ է առել վերալիցքավորման նպատակով: Սակայն անպատասխան է մնացել մեր հարցը, թե ինչու է բորտն այնտեղ մնացել 3 ժամ:

Պատասխան չենք ստացել նաեւ հարցին, թե վերալիցքավորման համար ինչու է ընտրվել հենց Ուլան Բատորը, որը բավական հեռու է Օսակա-Երեւան հետադարձ թռիչքի ամենաօպտիմալ թվացող երթուղուց: Հարկ է նկատել, որ օգոստոսի 30-ին Երեւան-Թիենծին թռիչքի ժամանակ ինքնաթիռը Մոնղոլիայի օդային տարածք չէր մտել, փոխարենը վերջնակետ էր հասել՝ չինական Ուրումչիում միջանկյալ վայրէջք կատարելով։

Միաժամանակ Փաշինյանի աշխատակազմից չեն պատասխանել, թե ինչու է օդանավը Երեւան վերադառնալիս մի կանգառ էլ Ալմաթիում արել: Այսինքն՝ այս կանգառը որեւէ կերպ, այդ թվում՝ վերալիցքավորման նպատակով չի պատճառաբանվել:

ՀՀ կառավարական Airbus A319 ինքնաթիռը, ինչպես ժամանակին «Հետքին» հայտնել էին վարչապետի աշխատակազմից, նախատեսված է մինչեւ 5600 կմ հեռավորության թռիչքների համար:

Մյուս կողմից՝ նկատենք, որ Օսակա-Ուլան Բատոր թռիչքի հեռավորությունը, ըստflightaware.com-ի, եղել է շուրջ 3050 կմ (խոսքը ոչ թե ուղիղ երթուղու, այլ տեղի ունեցած, փաստացի թռիչքի մասին է): Իսկ ահա Ուլան Բատորից մինչեւ Ալմաթի ՀՀ պետական օդանավն, ըստ նույն աղբյուրի, անցել է մոտ 2430 կմ: Ալմաթի-Երեւան փաստացի թռիչքն էլ եղել է 2830 կմ:

Նշենք, որ այս թվերը ճշգրիտ չեն, քանի որflightaware.com-ը թռիչքների որոշ հատվածներում չի կարողացել հետեւել օդանավի շարժին եւ այդ հատվածներում երթուղին հաշվարկել է ամենակարճ ճանապարհով՝ ուղիղ գծով (նկարներում դրանք սպիտակ են): Բայց դա չի նշանակում, թե շեղումը մեծ է: Ամեն դեպքում, flightaware.com-ի համաձայն՝ Ուլան Բատոր-Ալմաթի-Երեւան թռիչքի ժամանակ օդանավն ընդհանուր անցել է 5260 կմ, այսինքն՝ ավելի կարճ, քան առանց վերալիցքավորման կարող էր անցնել կառավարական ինքնաթիռը:

Այս ֆոնին, նաեւ հաշվի առնելով վարչապետի աշխատակազմի լռությունը, պարզ չէ, թե ինչու է Airbus A319-ը վայրէջք կատարել Ալմաթիում:

Այսպիսով՝ պարզ չէ, թե ինչու է Օսակայից վերադառնալիս ՀՀ կառավարական ինքնաթիռը վերալիցքավորման նպատակով կանգառ կատարել ոչ թե Չինաստանի հյուսիսում գտնվող որեւէ քաղաքում, այլ օպտիմալ երթուղուց բավական հեռու ընկած Ուլան Բատորում, իսկ այնտեղից Երեւան թռչելիս եւս մեկ անգամ վայրէջք կատարել Ալմաթիում»: