Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետո

«Հիշեցնենք՝ Լաուրա Եփրեմյանին 2010 թ.-ին 50 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության 9,42 հա մակերեսով անտառային տարածքը՝ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով:

Դա Խաչատրյանների կառուցած առանձնատան հարակից անտառներն են։ Խաչատրյանները պարսպապատել էին ողջ վարձակալած անտառային տարածքը բետոնե հիմքով՝ առանց թույլտվության։ «Հայանտառ»-ը դիմել էր դատարան և հայտնել, որ վարձակալը՝ իր նախաձեռնությամբ, առանց որևէ թույլտվության կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի նպատակային նշանակությունը փոխելու, իրականացրել էր կառուցապատման աշխատանքներ` քարե պարիսպ է կառուցել, որով «Հայանտառին» հասցրել է վնասներ: Պետական ոչ առևտրային կազմակերպությունը պահանջում էր վաղաժամկետ լուծել անտառային հողերի վարձակալության պայմանագիրը և հատուցել պատճառված վնասը: Պայմանագրային խախտմամբ անտառային հողն օգտագործելու հետևանքով պատճառված վնասը գնահատվել էր 928 770 դրամ, որի բռնագանձումն էր պահանջում ՊՈԱԿ-ը, նաև ուզում էր լուծել Լաուրա Եփրեմյանի հետ 2010 թվականին կնքած պայմանագիրը։

Հուլիսի 16-ին դատավոր Երեմ Եսոյանը վավերացրել է նրանց հաշտության համաձայնագիրը, որով կողմերը համաձայնել են փոփոխել պայմանագրի որոշ կետեր։ Մասնավորապես, 2025թ․ օգոստոսի 1-ից Լաուրա Եփրեմյանի վարձակալած անտառի վարձավճարի չափը տարեկան կկազմի 11 մլն 330 հազար դրամ։ Հիշեցնենք, վարձակալ Եփրեմյանը 2010 թվականից վճարել է տարեկան 471 հազար դրամ:

Հիշեցնենք՝ 2021 թվականի նոյեմբերի 25-ին Կառավարությունը փոփոխություն կատարեց 2010թ․ հունիսի 3-ի որոշման մեջ, որով սահմանված էր պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը։ Նոր որոշամբ վարձավճարների չափերն ավելացել են։ Օրինակ՝ Հրազդանի անտառտնտեսության Ծաղկաձորի անտառպետության 1 հա-ի նվազագույն վարձավճարի չափ սահմանվել է՝

1002.3 հազար դրամ՝ մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործման համար

578.25 հազար դրամ՝ կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակներով անտառօգտագործման համար

64.25 հազար դրամ՝ գիտահետազոտական նպատակներով անտառօգտագործման համար։

Լաուրա Եփրեմյանը նաև պարտավորվել է փոխհատուցել քաղաքացիական գործի շրջանակներում իրականացված դատահաշվապահական փորձաքննության հետ կապված ծախսը՝ 126 հազար դրամը։

Սակայն դատական վեճի կարևոր կետը պարիսպն էր, որի ապօրինի կառուցումը և  պատճառված վնասի չափը որոշվում և վիճարկվում էր դատարանում։ Հաշտության համաձայնագրով սահմանվել է, որ վարձակալ Եփրեմյանը մինչև պայմանագրի լուծումն օգտագործելու է պարիսպը, և պարտավորվում է պայմանագրի լուծումից հետո վարձակալած տարածքը երկշաբաթյա ժամկետում հանձնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ ամբողջությամբ ապամոնտաժելով բետոնե հիմքով կառուցված պարիսպը, տարածքից հեռացնել շինարարական աղբը, վերացնել կառույցի հետքերը, վերականգնել բետոնե պարսպի կառուցապատման մակերսով անտառային հողը և այն բերել նախկին տեսքին և ամբողջությամբ վճարել տվյալ պահին պայմանագրով առկա ողջ պարտավորությունները։

Այսինքն՝ 2060 թվականին Լաուրա Եփրեմյանը պետք է հանձնի տարածքը և քանդի պարիսպը։

Կնքված հաշտության համաձայնագրում պատճառված վնասի հատուցման մասին ոչ մի խոսք չկա։ Ավելին, Լաուրա Եփրեմյանը կշարունակի օգտագործել ապօրինի կերպով կառուցած պարիսպը մինչ պայմանագրի ավարտի ժամկետը։ Պայմանագիրը կերկարացնեն, թե իրապես տարածքը կազատագրեն բետոնյա պարսպից 2060 թվականին, հայտնի կդառնա հաջորդ սերունդներին։

Այս գործով միջնորդություն է ներկայացրել նաև Գագիկ Խաչատրյանը և նշել, որ Լաուրա Եփրեմյանի հետ ամուսիններն են, և իր իրավունքներն ու օրինական շահերն անխուսափելիորեն շոշափվելու են այս գործով կայացվող դատական ակտի շրջանակներում և տվյալ դեպքում գործ ունեն համատեղ կյանքում ձեռք բերված գույքային իրավունքի հետ, ինչպես նաև համատեղ կյանքում ձեռք բերված դրամական միջոցներից վնասի հատուցում իրականացնելու հետ: Գործով հաշտություն ձեռք բերելիս նույնպես վճարումները կատարվելու են համատեղ կյանքում ձեռք բերված դրամական միջոցներից:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Գագիկ Խաչատրյանը խնդրել է իրեն ներգրավել որպես պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ: Դատարանը բավարարել է միջնորդությունը և ներգրավել Գագիկ Խաչատրյանին։

Խաչատրյաններն իրենց առանձնատան հարակից մեկ այլ հատված էլ` 7,9 հա, վարձակալել են «Լուչե վերդե» ՍՊԸ-ի միջոցով: Դրա դիմաց սահմանվել էր տարեկան 395 հազար դրամ վարձավճար։ Այս ընկերության հիմնադիրն ու տնօրենը Գագիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին է` Արմեն Նազարյանը, որը ներգրավված է նրա ընտանիքին պատկանող մի շարք բիզնեսներում:

Այս գործով դեռևս որոշում չի կայացվել, սակայն Խաչատրյանները հաշտության առաջարկ հենց այս գործով էին արել։ Ըստ ամենայնի, առաջիկայում կլինի նաև այս գործի վերջնական հանգուցալուծումը՝ նույն բովանդակությամբ»,–գրում է «Հետքը»։