Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվել Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Մոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ Մոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմել Հայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել

Թուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվելԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիքԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱնվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է ԿապանիցԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՄոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցերՍրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէՄոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմելՀայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերԴավիթբեկյան խաղերը՝ ազգային ոգու, ուժի և գիտելիքի մրցապայքար ՍյունիքումՆիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններինԵրևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովինՄարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊՄահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն ԻսահակյանըՍուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանըԲաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների»Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ ԱվանեսյանՌուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումըՈւնենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. ԱվանեսյանԳվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելՌուսաստանում նախատեսում են ստեղծել հեռախոսների համարների նույնականացման շտեմարանՌոբերտ Լևանդովսկին պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստԳերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալինՈւթ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակինՏաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերըԱշխարհի առաջնությունը կշարունակվի առանց ԳերմանիայիԻսրայելը մշակում է տիեզերական լազերային հարվածային համակարգերՃապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլիցՊայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանՆիկոլ Փաշինյանը կմեկնի ԻրանՔաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիքՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 30.06.2026Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրըՆիկո Պասը կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմումՊերուն ամփոփել է նախագահի ընտրության արդյունքներըՍիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետոՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՇիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունըԱվագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովՎրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելՀունվարի 1-ից տաքսու վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի. ԱվանեսյանՎրաստանի ՆԳ նախարարը գալիս է ՀայաստանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը. ուղիղ
Թոփ-լուրեր

«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿ

Վ․Գ․-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն:

Այսպես.

Վ․Գ․-ն 2024 թվականի ամռան ամիսներին ձևավորել է «Սրբազան պայքար» անվանումով շարժումը և մի քանի ամիսների ընթացքում կազմակերպել և անցկացրել է հավաքներ և երթեր՝ Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի քննարկման, դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումներին շարժման համակիրների անհամաձայնությունն արտահայտելու, այդ կերպ համախոհներ ձեռք բերելու և արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունը ստանձնելու նպատակով: Շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չհաջողելով այդ եղանակով շարժման առջև դրված նպատակի իրագործումը և դադարեցնելով քաղաքական բնույթի հանրային միջոցառումները, Վ․Գ-ն, գիտակցելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով, իսկ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է, ինչպես նաև իմանալով, որ սեփական մոտեցումներն արտահայտելու, տարածելու և այդ եղանակով համակիրներ ձեռք բերելու հնարավորությունը կարող է իրացվել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության և հավաքների ազատության իրավունքների իրացմամբ և որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը որպես իշխանությունը ստանձնելու օրինական եղանակ նախատեսում է ընդհանուր, հավասար և ազատ ընտրությունները, «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցների և համախոհների հետ ունեցած հանդիպումների ��ամանակ կտրականապես բացառել է ընտրություններին նախապատրաստվելու, դրանց մասնակցելու և այդ կերպ իշխանությունը ստանձնելու եղանակը և տեղեկացրել շարժման գործունեության մեթոդաբանությունը փոխելու, այն է՝ համոզելու և քարոզելու մեթոդները բացառելու, շարժման գործունեությունն ու դրա վերջնական նպատակը ոչ թե հավաքների տրամաբանությամբ, այլ հարմար պահի փոքրակազմ հարվածային խմբերի փոխհամաձայնեցված բռնի գործողությամբ իրագործելու մասին:

Պարբերաբար կայացած քննարկումների արդյունքում Վ․Գ․-ն, Մ․Շ․-ն, Հ․Շ․-ն, Տ․Փ․-ն, Լ․Մ․-ն, Հ․Հ․-ն, Ի․Ս․-ն, Ա․Ռ․-ն, Ա․Ղ․-ն, Ա․Ի․-ն, Ա․Ա․-ն, Մ․Մ․-ն, Դ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից կազմված 200-ից 250 հարվածային խմբեր՝ դրանցից յուրաքանչյուրի առաջ դնելով պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք, որը վերջիններս պետք է կատարեն ամեն գնով՝ առանց իմանալու մյուս խմբերի կողմից կատարվող առաջադրանքի ու դրա կատարման ընթացքի մասին և առանց միանալու այլ խմբերին՝ անկախ նրանց գործողություններից: Հանցավոր խմբի կողմից պլանավորվել է, որ հարվածային խմբերը ձևավորելուց և նախատեսված առաջադրանքները կատարելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելուց հետո՝ Վ․Գ․-ի կողմից համապատասխան առիթով դժգոհությունն արտահայտելու համար կոնկրետ ժամին ՀՀ կառավարության դիմաց հավաքվելու կոչ հնչեցնելուց հետո հարվածային խմբերը պետք է տեղակայվեն նախապես որոշված իրենց տեղերում և ոչ մի դեպքում չպետք է միանան իրականում իշխանությունների ուշադրությունը շեղելու համար տեղի ունեցող թեկուզ փոքրաթիվ հանրահավաքին: Հանցավոր խմբի անդամները հստակ պլանավորել են, որ շարժման առջև դրված վերջնական նպատակը պետք է իրագործվի ոչ թե հանրահավաքի միջոցով՝ դրա մասնակիցների կողմից, այլ հարվածային խմբերի կողմից իրենց նախապես հանձնարարված հարվածային գործողությունները կարճ ժամանակամիջոցում՝ 24-ից 36 ժամվա ընթացքում կատարելով և ՀՀ բնակավայրերում անկառավարելի վիճակ առաջացնելով:

Ընդ որում, հանցավոր խմբի ղեկավարները իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական և քարոզչական բնույթի հնարքներ, «տեխնոլոգիաներ»՝ հիմնական ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով «արկածախնդիրներ»–ին։

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Վ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ աարարքներ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Հանրապետության այլ ճանապարհներին գտնվող թունելները գծապատելու, տրանսպորտային միջոցների հիմնական շարժն ապահովող խոշոր և բանուկ փողոցներում, պողոտաներում տասնյակ ավտոմեքենաների վթարների տձևացում, իսկ իրականում դրանց դիտավորյալ բախումներ կազմակերպելու, ինչպես նաև այլ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները վնասելով կամ դրանք այրելով կաթվածահար անել ողջ հանրապետության տրանսպորտային շարժը, հազարավոր հրավտանգ միջոցների համաժամանակյա գործադրմամբ իրականացնել պայթյուններ, դրանցով կրակոցներ արձակել շենքերի և շինությունների պատերին, տարբեր միջոցներով, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի և հակատանկային կապի սնուցման մալուխները, դրանց սնուցումն ապահովող այլ սարքավորումները վերը նշված հրավտանգ մմիջոցների գործադրմամբ վնասելու և ոչնչացնելու միջոցով իրականացնել էլեկտրաէներգիայի և անհամացնի զանգվածային անջատումներ, խաչմերուկներում երթևեկությունը կարգավորող լուսացույցների զանգվածային խափանումներ, նույն եղանակով շարքից հանել տրոլեյբուսների էլեկտրական սնուցման գծերը, այրման եղանակով ոչնչացնել հասարակական սպասարկման օբյեկտներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ: Հանցավոր խմբի անդամները պլանավորել են զուգահեռաբար միջոցներ ձեռնարկել ��ռաջացած վիճակը վերացնելու հնարավորությունից պատասխանատու պետական մարմիններին զրկելու ուղղությամբ, այդ թվում՝ խոչընդոտել կամ ընդհուպ բացառել ոստիկանության համապատասխան ուժերի շարժը՝ ոստիկանության ներքին զորքերի տեղակայման վայրերի ելքերը տարբեր եղանակներով արգելափակելու, ոստիկանության տրանսպորտային միջոցների շարժը խափանելու, ՀՀ Կառավարության և պետական այլ գերատեսչությունների կայքերը, էլեկտրոնային կառավարման համակարգերը հակերային հարձակումների միջոցով կաթվածահար անելու եղանակով՝ արդյունքում նպատակ հետապնդելով կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ իշխանությունն ստանձնած անձանց՝ հարկադրել հրաժարվել դրանից:

Նախապատրաստելով նշված հանցավոր արարքների իրագործումը՝ հանցավոր խմբի անդամները, 2025թ. հունվար ամսից սկսած, շարժման մասնակիցների և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են 1000-ից ավելի անձանց, խոշոր փողոցներն առանձնացնելու և գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և անհամացնի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել և ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու և տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ՝ «աստղիկներ», և շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները՝ միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներով վերջիններիս վստահեցնելով, որ նախատեսվող գործողությունները հաջողության հասնելու միակ եղանակն են և վերջիններիս հրահանգելով իրենց հերթին միջոցներ ձեռնարկել խմբերի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը, տրված հանձնարարությունը ցանկացած գնով կատարելու կամքն ամրապնդելու ուղղությամբ:

Վ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքների՝ ահաբեկչության ու իշխանությունը զավթելու եղանակով այն յուրացնելու՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ազգային ժողովի լիազորություններին ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով տիրանալու օբյեկտիվ կողմը կազմող վերը նշված գործողությունների կատարումը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեադատավարական օրենքի թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ հանցավոր խմբի բոլոր մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու և նրանց նկատմամբ դատավարական հարկադրանքի համարժեք միջոցներ կիրառելու ուղղությամբ և հորդորում է չտրվել հանցավոր խմբի սադրանքներին ու դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: