ՔՊ–ական պատգամավորը չի ցանկանում մասնակցել Կաթողիկոսին հեռացնելու նախաձեռնությանը
ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը «միանշանակ» ողջունում է Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին հեռացնելու նախաձեռնությունը, սակայն, իր խոսքով, դրան չի մասնակցելու։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։
«Հավատացյալ եմ, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ, քաղաքական իմաստով, ի պաշտոնե չեմ ուզում մասնակցել»,– ասել է նա։
Հարցին, թե ի՞նչ մեթոդով են պատրաստվում Կաթողիկոսին հեռացնել Վեհարանից, իշխանական պատգամավորը նշել է․ «Ճիշտն ասած, չեմ պատկերացնում այս պահին, բայց ընթացքը ցույց կտա»։
Պատասխանելով «հնարավո՞ր է Վեհափառին Վեհարանից դուրս հանեք ուժով» հարցին՝ նա ասել է․ «Իհարկե, ո՛չ։ Վեհարանում աղոթում են, Վեհարանում ուժ չեն կիրառում։ Հորդորում եմ հավատացյալ ժողովրդին, ովքեր կմասնակցեն այդ պրոցեսին, եկեղեցու ներսում որևէ այլ գործողություն չանել, բացի աղոթք անելուց»։
Գրիգորյանը նշել է, որ եկեղեցին շրջափակելու միջոցով Կաթողիկոսին հեռացնելն իր համար ընդունելի է․ «Բոլոր սցենարներն են ընդունելի, որոնք որ կարտահայտեն Հայ Առաքելական Եկեղեցու և ՀԱԵ հետևորդների կամքը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է