Ճգնաժամային իրավիճակներում կարող եմ կառավարել, այն մարդն եմ, որը ստեղծված իրավիճակում կարող է հարցերը լուծել. Քոչարյան
Քոչարյանը շեշտել է, որ ինքը ճգնաժամային պայմաններում ղեկավարելու փորձ ունի:
«Ես Ղարաբաղի ղեկավար եմ դարձել, երբ Ղարաբաղի 50 տոկոսը չկար, ես ստանձնել եմ պատասխանատվությունը պետական պաշտպանության կոմիտե է ստեղծվել, ղեկավարն եմ եղել և իմ առաջարկով էդ վիճակից հանել եմ և հաղթանակով ավարտել ենք: Եթե ասեմ՝ քայլերի հաջորդականոյւթուն ունեի, թե ինչ պիտի անեմ, չէ: Բայց բազային մի քանի քայլ կա՝ գիտեի: Մենք ավելի կազմակերպած ենք եղել, քան Ադրբեջանը ու հաջողել ենք»,- ասաց նա:
Ապա Քոչարյանը նշեց, որ երբ եկել է Հայաստան, 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով, վիճակը խայտառակ էր՝ 9-10 ամսվա աշխատավարձերի ու թոշակների պարտք կար:
«Մի քանի ամսում ոչ միայն պարտքերը փակեցի, երբ վարչապետ էի: Դրանից հետո 10 տարի եղել եմ նախագահ, 1 օրով ֆինանսավորում չի ուշացել՝ ոչ աշխատավարձ, ոչ թոշակ և ոչ մի այլ բան: Այդ կարգապահությունը եղել է, հիմա այդ կարգապահությունը հուշում է, որ ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել և ինչ-որ հաջողության հասնել: Եթե ուրիշ մարդ կա որ նման կենսագրություն ունի, գնամ այդ մարդու համար ինքս քվեարկեմ, ես ուրախ կլինեմ, իմ ազատ կյանքով կապրեմ: Հիմա ես ասում եմ՝ ես այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել, չեք ուզում հարցրեը լուծվեն, գնացեք ում ուզում եք` քվեարկեք, ուզում եք հարցերը լուծվեն՝ քվեարկեք: Ես ինքնաբավ մարդ եմ, սա ինձ համար այսօր ծանր բեռ է, բայց գիտեմ՝ ոնց պետք է արվի»,- ասաց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է