Մատենադարանը ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությամբ կնշի հայերենով Աստվածաշնչի առաջին հրատարակության 350-ամյակը
Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությամբ 2017 թվականին մի շարք միջոցառումներ կանցկացնի՝ նվիրված հայերեն Աստվածաշնչի առաջին հրատարակության 350-ամյակին: Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը NEWS.am-ին ասաց, որ 2016-ի վերջին Մատենադարանը շահել է այդ ծրագիրը:
Նրա խոսքով՝ հայերենով Աստվածաշնչի հրատարակումը խոշոր իրադարձություն է ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային մշակույթի համար: Տոնակատարման ծրագիրը երեք բաղկացուցիչ ունի՝, հնատիպ գրքերի ցուցադրություն, 350-ամյակին նվիրված «պատկերագիրք-ուսումնասիրության» տպագրություն եւ գիտաժողով:
Հիմնական միջոցառումները կսկսվեն հունիսին եւ կտեւեն մինչեւ տարեվերջ:
Հայերենով առաջին տպագիր Աստվածաշունչը 1666-1668 թվականներին Ամստերդամում հրատարակել է Ոսկան Երեւանցին: Սա հայերենով տպագրված հնագույն գրքերի լավագույն օրինակներից մեկն է եւ աշխարհում հրատարակված Աստվածաշնչի առավել արժեքավոր վաղ հրատարակություններից մեկը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան