Կհստակեցվեն պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, ինչպես նաև շինթույլտվությունների տրամադրման դեպքերը. նախագիծ
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ օրենքի նախագծով երկու հիմնական փոփոխություններ են նախատեսվում:
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» տեքստում օգտագործվում է «արգելոց» բառը ինչը չի համպատասխանում միջազգային տերմինաբանությանը:
Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով: Աշխարհում նմանատիպ ինստիտուցիոնալ միավորները կոչվում են հնագիտական վայր՝ Archeological site, որն ուղղակիորեն բխում է վերջիններիս կառավարման և պահպանության կարգավիճակից:
Արդի հայերենի բացատրական բառարանում (1976) «հնավայր» բառը սահմանված է որպես «1. հնությունների՝ հին հուշարձանների վայր, 2. Հնագիտական պեղումների վայր», միաժամանակ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում «արգելոց» բառը սահմանվում է որպես «արգելավայր», վերագրվում է բնության հատուկ պահպանության տարածքներին և ենթադրում է «արգելելու, սահմանափակելու» կառավարման կարգավիճակ:
Հաշվի առնելով, որ պատմամշակութային արգելոց-թանգարանները դասվում են թանգարանային կառավարման ինստիտուցիոնալ շրջանակին և ըստ այդմ ենթադրում են համապատասխան պահպանության, սոցիալ-կրթական և մասնակցային միջավայրի ստեղծում, նպատակահարմար է համարվում դրանք վերանվանել «հնավայր-թանգարան»:
Մյուս լրացումը, ըստ Քոչարյանի, նախատեսում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին և Քաղաքաշինության մասին ու ՏԻՄ մասին օրենքներում առկա հակասությունների վերացումը:
Նախագծով հստակեցվում են պատմամշակութային հուշարձանների ոլորտի լիազոր մարմնի կողմից պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման, տեղափոխման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների ու շինարարության թույլտվությունների տրամադրման դեպքերը:
Հաշվի առնելով ոլորտի յուրահատկությունը՝ առաջարկվում է հստակեցնել և լիազորված մարմնի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքներն ու շինարարության թույլտվությունները տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի հուշարձանների համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է