Եթե ուզում եք առողջ լինել՝ ամուսնացեք
Ամուսնացած մարդիկ ավելի առողջ են լինում, հաստատում են Քարնեգի–Մելոն համալսարանի հոգեբանները։ Նրանց մոտ, ի տարբերություն չամուսնացածների կամ ամուսնալուծվածների, ցածր է սթրեսային հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը։ Հետազոտության արդյունքները տպագրվել են Psychoneuroendocrinology ամսագրում։
Երեք օրերի ընթացքում հետազոտողները ամեն 24 ժամը մեկ 21-55 տարեկան 572 կամավորներից թքի նմուշներ են վերցրել։ Հետազոտության այն մասնակիցների մոտ, ովքեր ամուսնացած էին, կորտիզոլի մակարդակը ավելի ցածր էր լինում։ Գիտնականները նաեւ համեմատել են գիտափորձի մասնակիցների օրգանիզմում կորտիզոլի օրական տատանումները։ Սովորաբար կորտիզոլի ամենաբարձր ցուցանիշը լինում է առավոտյան եւ հետո իջնում է օրվա ընթացքում։ Ամուսնացածների մոտ այդ իջեցումը ավելի արագ էր տեղի ունենում, ինչը ենթադրում է սրտանոթային հիվանդությունների հավանականության նվազում եւ քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողության ավելացում։
Կորտիզոլի մակարդակի բարձրացումը տեղի է ունենում սթրեսի պատճառով, ինչը ժամանակի ընթացքում կարող է բերել տարբեր բացասական հետեւանքների՝ նյարդային խանգարումներից, մինչեւ գլխուղեղի բջիջների քայքայում։ Արդյունքները վկայում են, որ չամուսնացած մարդիկ ավելի զգայուն են սթրեսի նկատմամբ։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան