Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում, նոյեմբերի 23-ին հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:
Հանդիպման լուսանկարները հրապարակվել են Բելգիայի միապետության Facebook-ի պաշտոնական էջում:
ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջպետական հարաբերություններին բնորոշ է եղել փոխադարձ վստահությունը, բոլոր հարցերում փոխըմբռնման հասնելու եւ միմյանց սատարելու ցանկությունը, ինչը, Նախագահի համոզմամբ, մեծապես պայմանավորված է երկու ժողովուրդների պատմական անցյալով։ Նախագահը նշել է, որ Բելգիան Հայաստանի համար կարեւոր գործընկեր է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես` ԵՄ-ում։
Այդ համատեքստում Նախագահ Սարգսյանը եւ Բելգիայի Թագավոր Ֆիլիպն անդրադարձել են ԵՄ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի օրակարգին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման դինամիկային, նաեւ ԵՄ աջակցությամբ Հայաստանում մինչ այժմ իրականացված եւ ընթացող բարեփոխումներին, Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված` Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթին` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին։
Նկատի առնելով, որ Բելգիան ԵՄ-ում Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից մեկն է, երկկողմ քաղաքական հարաբերություններից բացի կողմերը քննարկել են նաեւ հայ-բելգիական առեւտրատնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները:
Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Բելգիային` ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայում է գտնվում աշխատանքային այցով, որտեղ նա մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովներին, որոնք տեղի են ունենում Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...