Ի՞նչ էր առաջարկել Բաքուն․ Եվլախում բանակցողներից Դավիթ Մելքումյանը խոստացել է մանրամասներ հայտնել
Եվլախում բանակցողներից Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը խոստանում է մանրամասներ հայտնել: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում այսօր՝ մարտի 20-ին, ՔԿ-ի շենքի մոտ:
«Առաջարկներն իրենց կողմից այնան շատ էին եւ բազմաթիվ, բայց որոշում կայացնողն Արցախի ժողովուրդն էր, և Արցախի ժողովուրդը որոշում կայացրեց, որ չենք ուզում ապրել ադրբեջանցիների հետ»,- ասաց Մելքումյանը՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմից մեծ թվով կետեր են առաջ քաշվել եւ չի կարող այդպես ներկայացնել։
Նա խոստացավ առաջիկա օրերին մամուլի ասուլիս հրավիրել, հրավիրել բոլոր լրատվամիջոցներին և հանգամանալից ներկայացնել տեղեկություններ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել հանդիպում արցախցի եւ ադրբեջանցի պաշտոնյաների միջեւ: Հայկական կողմը ներկայացնում էին Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով