Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Իշխանության կգան նրանք, ովքեր կձերբազատվեն «ով բերեց Նիկոլին», «Նիկոլ՝ դավաճան, թուրք» արտահայտություններից

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ

- ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը տեւական ժամանակ է՝ իրար «պատերազմ են հայտարարել»: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են վիճում, ո՞ւմ է պետք դա։ 

- Քրեական իրավունքում մի հետաքրքիր հարց կա՝ ո՞ւմ է սա ձեռնտու, միայն նրան, որը շահագրգռված է, որ ընդդիմադիր դաշտը թուլանա, հեղինակազրկվի, վարկաբեկվի։ 

- Մինչ նրանք իրար հարց են տալիս, թե ով բերեց Նիկոլին, Փաշինյանը ստատուս է գրում․ «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել... հեղափոխությունը իշխանության է բերել ժողովրդին: Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ, եւ ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի, երբ ցանկանա»։ Բազմահազարանոց բողոքի ակցիաների դեմ ուժ կիրառողն այս տողերի հեղինակն է: Փաշինյանն ազնի՞վ է, երբ ասում է՝ ժողովրդի պահանջով կհեռանա։ 

- Շատ բարդ հարց եք տալիս, որովհետեւ իրականում ե՛ւ ճիշտ է, ե՛ւ՝ սխալ։ Այո, երբ ժողովուրդն ուզի, ինքը չի կարող մնալ, եթե հատուկ ուժային գործողություններ չլինեն։ Բայց ես վստահ էլ չեմ, որ եթե ժողովրդի համընդհանուր կամքը լինի, այդ ուժի գործադրումը կփրկի՞, թե՞ ոչ։ Սակայն չեմ կարծում, որ հիմա իմաստ ունի փիլիսոփայական, գիտական վեճեր սկսել, թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ դա արդեն 7 տարվա վաղեմություն ունի։ Իմ ասածը ոչ մի արժեք չի ունենա, եթե ես ասեմ՝ ով բերեց Նիկոլին, այն ընդհանուր վեճի մեջ հերթական կաթիլն է լինելու:

- Գուցե այդ հարցը տալիս են, որ ժողովուրդը հասկանա՞, թե ով է պահում  Փաշինյանին։

- Այդ հարցի պատասխանը շատ պարզ է։ Պատկերացրեք՝ Նիկոլ Փաշինյանը շշի միջի ջուրն է, չի թափվում, որովհետեւ խցանը չենք բացում։ Ինչքան ուզում ես թափահարի` ուժով, հազար հոգով, չի թափվի, մինչեւ էդ խցանը չհանես, Նիկոլ Փաշինյանը չի հեռանա։ Խցանը ժողովրդի մտահոգությունն է։ Իսկ ո՞վ եւ ովքե՞ր են գալու իշխանության։ Այն մարդիկ, ովքեր ուզում են գալ իշխանության, կձերբազատվեն «ով բերեց Նիկոլին» հարցադրումից, «Նիկոլ՝ դավաճան», «Նիկոլ՝ թուրք» արտահայտություններից ու մարդկանց պարզ կասեն՝ գալիս են իշխանության, որ անեն այսպես, այնպես, եւ հստակ ասեն՝ ովքեր են իրենք, ով է լինելու վարչապետը։ 

- Դուք «Հայաստան» դաշինքից եք ընտրվել, հետո խմբակցությունից հեռացրին, հիմա ուզո՞ւմ եք գալ իշխանության։

- Ուտոպիստական մակարդակով եթե պատասխանեմ այդ հարցադրմանը, ապա՝ այո, ուզում եմ գալ, որ լիքը բան կա անելու՝ անեմ։ Ես նաեւ գիտակցում եմ, որ չունեմ համապատասխան ռեսուրս, որ ինձ մատուցեմ ժողովրդին։ 

- Դուք Ձեզ ընդդիմադիր համարո՞ւմ եք:

- Այո, ես ինձ ընդդիմադիր եմ համարում այս իշխանություններին։ 

- Բայց Ձեզ հիմա համարում են նիկոլական։ Ո՞ւմ է «ձեռնտու» ընդդիմադիր պատգամավորին նիկոլական սարքելը։

- Նրանց, ում ձեռք է տալիս այս անիմաստ վեճը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարների միջեւ։ Ինձ մտահոգում է այն ագրեսիան, որ ես նկատում եմ Սերժ Սարգսյանի ճամբարից։ Մեկ-մեկ մտածում եմ՝ այս մարդիկ իրո՞ք կարծում են, թե հայ ժողովուրդն իր հիշողությունը կորցրել է, մի՞թե չեն հիշում, թե ինչից է դժգոհել ժողովուրդը։ Շատ հեշտ է ասել՝ էն ժամանակ մեր տղերքն ապրում էին, այո, իհարկե, ապրում էին, ո՞վ է վիճում, բայց պետք է ընդունել, որ կար ահռելի դժգոհություն եւ վախի զգացում։ Ո՞րն է Նիկոլի հաջողության գաղտնիքը` մարդկանց համոզեց, որ իրենք այլեւս չպիտի վախենան։ Նիկոլն ասեց՝ ֆոկուս եմ անում, էդ վախն էլ չկա, դուք անվախ եք, վարչապետ եք եւ այլն։ Այդ աճպարարությունը ստացվեց, հիմա նույնը շարունակվում է։ 2021-ին եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի դեմ հակաքարոզչությունը, պատերազմի վախը, ժողովուրդը հստակ տեսնում  էր՝ Ռոբերտ Քոչարյանն ով է, ինչու է գալիս, ինչ է ուզում անել։ Պատահական չի ձայների այն քանակը, որ ստացավ «Հայաստան» դաշինքը։

- Դուք Քոչարյանին ՀՀ վարչապետ, առաջնո՞րդ եք տեսնում։

- Տեսնում եմ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը բնատուր տաղանդավոր կառավարիչ է, իր տաղանդը պետք է այս ճգնաժամային իրավիճակում, եւ սա քննարկման ենթակա չէ։

- Իսկ այն թեզը, որ Քոչարյանին ատում են, մերժում են, ճիշտ չէ՞։

- Ոչ, ճիշտ չէ։ Այո, կա մի զանգված, որ հավատացել է այդ մարդու հասցեին ասված ստերին։ Ընդ որում՝ այդ լուրերը տարածել են իր պաշտոնաթողությունից հետո։ Շատ ակտիվ քարոզչություն էր գնում՝ սուտ լուրերի տարածման։ Ասում էին, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ ասես գնել է, հետո պարզվեց, որ սպիտակ շալվարով մեկը կա, ինքն է այդ ամենն անում։ Ցավոք, ձեւավորեցին հակառեյտինգ Ռոբերտ Քոչարյանի դեմ, որն իրեն խանգարեց։ 

- Դուք կիրանցեցի եք, վերջին անգամ ե՞րբ եք Կիրանցում եղել, ի՞նչ անվտանգային վիճակ է։ 

- Ես միլիոն անգամ ասել եմ՝ Կիրանցում նույն անվտանգային իրավիճակն է, ինչ Երեւանում։ 

- Իսկ որ թուրքը մտնի, նույն վիճա՞կն է լինելու։

- Թուրքը չի մտնի, ես դեմ եմ նման ձեւակերպմանը։ Եթե ռազմական գործողություններ լինեն, Երեւանն անվտանգային առումով ավելի վտանգավոր տեղ է, քան Կիրանց գյուղը։ 

- Սահմանազատման գործընթացը ո՞ր փուլում է։ Չսահմանազատված հատվածներում աշխատանք արվո՞ւմ է։

- 2 տեղամաս, որը պետք է սահմանազատվեր, չեղավ։

- Ինչո՞ւ։

- Եկան հասան այն կետին, որի մասին ես մինչեւ սահմանազատումն ասում էի՝ երկու կողմի համար էլ լինելու են տհաճ անակնկալներ, եւ շատ ավելի լավ կլինի, որ խորհրդային տարիներին առկա սահմանն ընդունվի հիմք։ Շատ բաներ չեմ ուզում բացեմ՝ հակառակորդին մեր թույլ եւ ուժեղ կողմերը ցույց չտալու համար։ Եթե, ըստ քարտեզի, իմ ասած կետերը սահմանազատեին, Ադրբեջանը կորցնում էր ուղիղ ցամաքային կապն իր 6 գյուղերի հետ, սա է պատճառը, որ կանգնել է սահմանազատման գործընթացը։

hraparak.am