Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքները բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքները բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը, ՀՀ ազգային ժողովին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ իրենց «խնդիրը բարձրաձայնելու և մեր ձայնը վերջապես լսելի դարձնելու հույսով»:

Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Մենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներս, դիմում ենք Ձեզ այս բաց նամակով՝ մեր խնդիրը բարձրաձայնելու և մեր ձայնը վերջապես լսելի դարձնելու հույսով։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստեղծվել է Արցախի բնակչության անվտանգության ապահովման որոշակի համակարգ, որին Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է: Նշված երաշխիքների ներքո, 2020 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Արցախի Հանրապետության բնակիչների զգալի մասը, այդ թվում մեր ընտանիքները, որոշում են կայացրել վերադառնալ իրենց մշտական բնակության վայր՝ Արցախ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Արցախի շրջափակման և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով, ցեղասպանության անմիջական սպառնալիքի և վառելիքի ի սպառ բացակայության պայմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի մոտ գտնվող Հայկազովի զորամասի բենզինի պահեստում հազարավոր մարդիկ հերթ են կանգնել՝ բենզին ձեռք բերելու և տեղահանվելու համար: Այս իրավիճակում, 2023 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել պայթյունը, այս իրադարձությունների և պայթյունի պատճառահետևանքային կապը, կարծում ենք, ակնհայտ է բոլորի համար:

Արդեն անցել է ավելի քան մեկ տարի այն օրից, երբ մեր հարազատները դարձան այդ սարսափելի ողբերգության զոհերը։ Պայթյունի հետևանքով պաշտոնական տվյալներով 219 անձ զոհվեց, 22-ը մինչ օրս անհայտ կորած են։ Սակայն զոհերը շարունակում են մնալ անորոշ իրավական կարգավիճակում, իսկ մենք՝ առանց պետական աջակցության և փոխհատուցման։

Բազմաթիվ գրավոր դիմումներ ենք ուղղել ՀՀ տարբեր պետական մարմիններին, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմին, Պաշտպանության նախարարությանը, մարդու իրավունքների պաշտպանին և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը։ Սակայն, ի պատասխան մեր դիմումների, ստացել ենք միայն ձևական պատասխաններ, որոնցում նշվում է, որ հարցը «դուրս է տվյալ մարմնի լիազորությունների շրջանակից» կամ «դեռևս քննարկվում է»։

Մենք ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ իրավական հիմքերին ու հիմնավորումներին, որոնք ևս փաստում են, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունը ռազմական գործողությունների հետևանք է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

1. Շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին:

Համաձայն Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի՝

Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝

- դիմողները՝ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործերով:

Վերոնշյալ նորմերի հիման վրա թիվ ԱՐԴ/0357/02/24 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի հունիսի 14-ի վճռով 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհայտ կորած Նարեկ Անդրանիկի Ավագյանը 2023թ. սեպտեմբերի 25-ից ճանաչվել է անհայտ բացակայող: Նշված վճիռը օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի հուլիսի 14-ին, այսինքն՝ դեպքից հետո մեկ տարին չի անցել, և Դատարանը համարել է, որ անձը անհայտ կորել է ռազմական գործողությունների հետևանքով, ըստ այդմ առաջնորդվել է եռամսյա ժամկետով:

Ամբողջությամբ նույն հանգամանքներում թիվ ԱՐԴ/0330/02/24 քաղաքացիական գործով 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհայտ կորած Արայիկ Արտյուշի Սարգսյանը 2024 թվականի հուլիսի 12-ի վճռով ճանաչվել է անհայտ բացակայող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին» դրույթին համապատասխան:

Թիվ ԱՐԴ/0357/02/24, ԵԴ2/4925/02/24, ԵԴ2/6251/02/24, ԱՐԴ/0330/02/24 քաղաքացիական գործերով ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին պայթյունի հետևանքով անհայտ կորած անձանց անհայտ բացակայող ճանաչելու դիմումները վարույթ է ընդունել՝ առանց պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի, համարելով, որ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ գործերով դիմողները ազատված են պետական տուրք վճարելուց՝ համաձայն վերը նշված՝ Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի:

Թիվ ԿԴ/0761/02/24 քաղաքացիական գործով, վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է հետևյալը՝ «հանրահայտ փաստ է, որ դիմումում վկայակոչված ժամանակահատվածում և տարածքում տեղի են ունեցել ռազմական գործողություններ, և դիմումում նշված անձն անհայտ կորել է այդ գործողությունների ժամանակ,..»։ Բոլոր գործերը հասանելի են «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում, իսկ անհրաժշտության դեպքում կտրամադրվեն մանրամասն տեղեկություններ: Այս դատական պրակտիկան ունի առանցքային նշանակություն պայթյունի զոհերի և նրանց ընտանիքների իրավական կարգավիճակի հստակեցման առումով։ Առաջին ատյանի դատարանի վճիռները և Վերաքննիչ դատարանի որոշումը փաստացի հաստատում են, որ սեպտեմբերի 25-ի զոհերը և անհայտ կորած անձինք պետք է դիտարկվեն որպես ռազմական գործողությունների հետևանքով տուժածներ։

Թեև Հայաստանի Հանրապետությունը բռնի տեղահանված արցախցիներին, այդ թվում՝ զոհված, անհայտ կորած անձանց ընտանիքներին, հաշմանդամություն ստացած անձանց և ընտանիքներին տրամադրել է ժամանակավոր պաշտպանություն, և հատկացվում է կացարանի ծախսը հոգալու համար ֆինանսական աջակցություն, այնուամենայնիվ ռազմական գործողություններից տուժած, այդ թվում՝ ընտանիքի անդամին կորցրած ընտանիքներն ունեն լրացուցիչ աջակցության կարիք և մեկ տարուց ավել է այս խնդիրը անտեսվում է, այդպես էլ որևէ հստակ որոշում և ծրագիր չի ձևավորվում։

Հարկ է նշել, որ դեռևս 2020 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց աջակցության հատուկ ծրագիր, որը ուղղված էր 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց աջակցություն տրամադրելուն (Տե՛ս ՀՀ կառավարության որոշում: 3 դեկտեմբերի 2020 թվականի N 1924-Լ, ՀՀ կառավարության որոշում 17 դեկտեմբերի 2020 թվականի N 2082-Լ)։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունից հարազատներ կորցրած և բռնի տեղահանված անձինքս, ըստ էության, գտնվում ենք նույնական և նույնիսկ առավել ծանր հանգամանքներում, ինչ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմից տուժած անձինք, որոնց ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերին համապատասխան տրամադրվել է հատուկ աջակցություն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք․

1. Ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունը որպես ռազմական գործողությունների հետևանք:

2. Լուծել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհված, անհայտ կորած անձանց ընտանիքներին հատուցման հարցը՝ համարժեք սոցիալական աջակցություն ցուցաբերելով պայթյունից տուժած բոլոր անձանց ու ընտանիքներին:

Բաց նամակի տակ ստորագրում ենք

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներս.

1. Ավանեսյան Լիլիթ

2. Գրիգորյան Ալյոնա

3. Հայրիյան Մարիա

4. Սարգսյան Անաիդա

5. Կարապետյան Նարինե

6. Բաղդասարյան Անուշ

7. Արզումանյան Ասյա

8. Շահրամանյան Զարինե

9. Ավակիմյան Ռաիսա

10. Սարգսյան Լուսինե

11. Անդրանիկ Ավագյան

12. Աշոտ Սարգսյան

13. Կարինա Սարգսյան

14. Սարգսյան Էլինա

15. Ավանեսյան Գոհար

16. Ղազարյան Անահիտ

17. Զաքարյան Գայանե

18. Դադայան Լուչաննա

19. Մինասյան Անուշ

20. Հովսեփյան Գայանե

21. Մախմուրյան Աննա

22. Ադամյան Արյուսակ

23. Սարկիսովա Անժելա

24. Սարգսյան Սենորիկ

25. Գասպարյան Վրեժուհի

26. Պետրոսյան Կարինե

27. Մանուչարյան Ռոբերտ

28. Մուսայելյան Էլմիրա

29. Իսրայելյան Նունե

30. Ամիրջանյան Գայանե

31. Ամիրջանյան Ասյա

32. Արզումանյան Ժենյա

33. Գալստյան Նինել

34. Գալստյան Բելլա

35. Հարությունյան Լիանա

36. Գաասպարյան Արմինե

37. Խաչատրյան Կարինե

38. Մուսայելյան Ալլա

39. Սարգսյան Մարիամ

40. Սարգսյան Գայանե

41. Գրիգորյան Անահիտ

42. Գրիգորյան Իրինա

43. Գևորգյան Իննա

44. Արզումանյան Ժասմեն

45. Սանամյան Արմինե

46. Ալեքսանյան Նորա

47. Սահակյան Աստղիկ

48. Սահակյան Նելլի

49. Հովհաննիսյան Նարինե

50. Գրիգորյան Սյուզաննա

51. Լալայան Ինգա

52. Ավանեսյան Ինգա

53. Միրզոյան Նոնա

54. Առուշանյան Էլմիրա

55. Հայրապետյան Արմինե

56. Հովհաննիսյան Նադյա

57. Զաքարյան Իրա

58. Մաթևոսյան Նունե

59. Արզումանյան Նարինե

60. Կարապետյան Վեներա

61. Սահակյան Մարուսյա

62. Մաթևոսյան Հերմինե

63. Մանգասարյան Շուշան

64. Պողոսյան Արևիկ

65. Գրիգորյան Լուսինե

66. Ղարիբյան Էրիկ

67. Հայրապետյան Անուշ

68. Դանիելյան Աշխեն

69. Գաբրիելյան Սոնա

70. Առստամյան Լիանա

71. Մաթևոսյան Ծովինար

72. Գրիգորյան Ամինա

73. Բալայան Ագնեսա

74. Գրիգորյան Քրիստինե

75. Բալայան Արև

76. Պետրոսյան Արմինե

77. Պետրոսյան Երմոնյա

78. Հակոբյան Արևիկ

79. Բարսեղյան Նարինե

80. Աղաբեկյան Սիրան

81. Պապիկյան Լաուրա

82. Սարգսյան Էլլա

83. Աբրահամյան Ռիտա

84. Սարգսյան Վիկտորիա

85. Հովսեփյան Լուսինե

86. Ավանեսյան Գալինա

87. Ավանեսյան Մարինա

88. Մելքումյան Թամարա

89. Եղիյան Նարինե

90. Մանգասարյան Իրինա

91. Պետունց Սոնյա

92. Առստամյան Էմմա

93. Շահրամանյան Անահիտ»: