Նշվել է, որ ներկայում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում կան Ղարաբաղյան Առաջին եւ Երկրորդ պատերազմների ժամանակ անհետ կորածներ, իսկ այն տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, հայտնաբերված աճյունները կարող են պատկանել երկու կողմերին։ Ուստի, ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմի ստեղծումը կարող է լինել նույնականացումը հաստատելու եւ ընտանիքներին արդյունքներ տրամադրելու արդյունավետ միջոցներից, որոնք այնքան էլ շատ չեն, մեկը:
Այս մեխանիզմի օգնությամբ, օրինակ, ICMP-ն կարող է ապահովել գիտական եւ անաչառ գործընթաց, որի ընթացքում ԴՆԹ-պրոֆիլները կհամեմատվեն անանուն եւ համակարգված: Այս մոտեցումը կպաշտպանի նույնականացման գործընթացը ցանկացած քաղաքական կամ ազգային խնդրից: Եթե համընկնումը հաստատվի, համեմատության արդյունքները կներկայացվեն երկու երկրներին, եւ դատաբժշկական փորձագետներն ու համապատասխան մարմինները կկարողանան գիտական ապացույցներով հիմնավորված որոշումներ կայացնել:
Այս մեխանիզմը, բացի երկու ժողովուրդների ընտանիքների համար պատասխաններ գտնելու հնարավորություն ստեղծելուց, կնպաստի նաեւ տարածաշրջանում համագործակցությանն ու հաշտեցմանը։ Այն հնարավորություն կտա դրսեւորել նվիրվածություն՝ անհետ կորածների հիմնախնդիրը որպես ազգային սահմաններից դուրս եկող հիմնախնդիր կոլեկտիվ լուծելու հարցում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով