«Ազատամարտիկների դաշինքը» միացել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին
«Ազատամարտիկների դաշինքը» միացել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, NEWS.am-ը տեղեկանում է դաշինքի տարածած հայտարարությունից:
«Հաշվի առնելով առաջիկա համապետական ընտրությունների դերն ու կարեւորությունը Հայաստանի Հանրապետության առջեւ վերջին տարիներին ծառացած լրջագույն մարտահրավերներին դիմակայելու եւ ժողովրդի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի հիմքերը դնելու առումով ԱԴ հավատարիմ իր հռչակած ռազմավարական դրույթների որոշեց՝
Այս շրձադարձային ու բախտորշ ընտրությունները կարող են լուրջ հնարավորություն ընձեռել երկրում իրական ու անշրջելի փոփոխություններ իրականացնելու, ապագայում քաղբանտարկյալներից ու քաղհալածյալներից զերծ երկիր ունենալու համար, ուստի մենք գտնում ենք, որ ՀՀ բոլոր ակտիվ քաղաքացիների պարտքն է դրան մասնակցելն ու հստակ դիրքորոշում արտահայտելը: Ելնելով վերը շարադրվածից ԱԴ-ն հայտարարում է՝
Չնայած մեկ միասնական ընդիմադիր ճակատ ձեւավորելու նպատակով մեր գործադրած ջանքերը իրականացան մասամբ: Կասկածի տակ չդնելով ընդիմադիր բոլոր քաղաքական ուժերի անկեղծ մղումը երկրում իրապես արմատական փոփոխություններ իրականացնելու առումով հայտարարում ենք Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին միանալու մասին:
Միաժամանակ չբացառելով հետագա համագործակցությունը բոլոր շահագրգիռ եւ ընդիմադիր դաշտից հանդես եկող քաղաքական ուժերի հետ, նպատակ ունենալով առաջիկա կայանալիք ԱԺ ընտրությունները արդար եւ թափանցիկ անցկացնելու համար»,-ասված է հայտարարության մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար