Մանրամասներ՝ համայնքապետի տան վրա հարձակումից
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում գիշերը հնչած կրակոցների դեպքով երկու անձ է ձերբակալվել։ Այս մասին գրում է News.am-ը՝ հղում անելով իր ղբյուրներին։
Հիշեցնենք՝ Մերձավան համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ գիշերը հնչած կրակոցների արդյունքում կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Մհեր Ախտոյանի եղբայրը հայտնել էր, որ սպանվածը իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը: Վերջիններս փորձել են միջամտել, որ չմտնեն տուն: Կյանքից զրկված 30-ամյա Գրիգոր Օհանյանն է, ով նոր էր նշանադրվել: Նա Մերձավանի վարչական ղեկավարի հորաքրոջ որդին էր:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով:
Մերձավանի բնակիչներից մեկը NEWS.am-ին պատմել է, որ ամեն ինչ սկսվել է գյուղի տարածքում մեքենան արագ վարելու նկատողությունից հետո: Նկատողություն արած անձը ավելի ուշ Մերձավանի վարչական ղեկավարի տանը մասնակցել է ծննդյան միջոցառման, որտեղ նշել են սպանված երիտասարդի ծննդյան օրը: Նկատողություն արած անձը ևս իրենց ընկերներից է եղել, եկել է մասնակցելու միջոցառմանը: Այն անձը, որին նա նկատողություն է արել, ավելի ուշ՝ 1-2 ժամ անց խումբ է հավաքել, քարերով փայտերով եկել են գյուղապետի տուն՝ իմանալով, որ իրեն նկատողություն արած անձն այդտեղ է:
Կանչել են դուրս, որից հետո մոտ 15-20 րոպե տեղի է ունեցել ձեռնամարտ, քարերով, փայտերով հարվածներ, որին էլ հաջորդել են կրակոցները:Գրիգոր Օհանյանը փորձել է հաշտեցնել, բաժանել, գնդակը դիպել է նաեւ իրեն և նա մահացել է արդեն դրսում: Եվս մեկ մարդ վիրավոր է, գտնվում է հիվանդանոցում:
Մհեր Ախտոյանը Մերձավանի համայնքապետի ԺՊ է նշանակվել այս տարվա հունվարի 20-ին։ Մինչ այդ մեկ ամիս անցկացրել էր կալանքի տակ, կալանքից ազատվել էր 2024թ․ նոյեբերին։
Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը և Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը կալանավորվել էին ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:


















































Ախտոյանի եւ Վալոդյա Գրիգորյանի թիմակիցների կրակոցների գործով քննիչին պաշտոն են տվել
Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել
Պիտի պարզեն իրավապահները, թե ով է զակազչիկը, պիտի պարզվի, թե ով է եկել իր տան մեջ գյուլլել. Մերձավանի բնակիչ
Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբայրը կրկին հարցաքննվել է
Մերձավանի դեպքերով կալանավորված Նարեկ Օհանյանին և Արմեն Ղազարյանին դատարանից տեղափոխեցին ՔԿՀ
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով