Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտարարություն են տարածել Տիրան Խաչատրյանի պաշտպաններ Արմեն Անդրիկյանն ու Վարազդատ Հարությունյանը:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Այս փուլում միանշանակ հաստատվեց պաշտպանական թիմի այն պնդումը, որ Տիրան Խաչատրյանը ապօրինի է կալանավորվել դատարանի կողմից։ Այսպես, Տիրան Խաչատրյանի կալանավորումը նախաքննական մարմնի և դատարանի կողմից հիմնավորվում էր ակտիվ քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությամբ, սակայն փաստացի առանց դրանց կատարման` ընդամենը 20 օր հետո գործը ուղարկվեց դատարան։
Չնայած նրան, որ քրեական վարույթի քննությունը ընթացել է 4 տարի, Տիրան Խաչատրյանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործության մեջ, 4 տարուց ավել տևող քննությանը Տիրան Խաչատրյանը որևէ կերպ չի խոչընդոտել, մոտ են սույն գործի վաղեմության ժամկետների անցնելը և այն, որ այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում` դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Տիրան Խաչատրյանն արդեն 24 օր գտնվում է ապօրինի կալանքի տակ։
Ինչ վերաբերում է Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքին, ապա այժմ, երբ նախաքննությունն ավարտված է և գործի բոլոր նյութերը պաշտպանական կողմի տրամադրության տակ են, կարող ենք վստահ պնդել, որ ոչ միայն չի հիմնավորվել Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը, այլ հակառակը՝ հենց վարույթի նյութերում առկա ապացույցներով էլ հերքվում է այն։
Պաշտպանական կողմը պնդելու է, որպեսզի սպասվող դատական վարույթը իրականացվի դռնբաց ռեժիմով՝ ապահովելով դատավարության հրապարակայնությունը, որպեսզի հանրությունը նույնպես տեղեկացվի իրականության մասին։
Հիշեցնենք, որ բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը սույն թվականի հունվարի 4-ից ապօրինաբար զրկված է ազատությունից, և նրա նկատամբ կալանքը կիրառվել է որպես իր քաղաքական և քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը ճնշելու և նրան պատժելու գործիք։
Հ.Գ. Շնորհավոր Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը»:


















































Հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. Փաշինյանը մեղադրյալ է դարձնում իր ձեռքով հերոսացրածներին
Դատական ակտը օրինական համարվել չի կարող. փաստաբանը՝ Տիրան Խաչատրյանի կալանքի մասին
Արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ
Տիրան Խաչատրյանի գործողությունների արդյունքում հակառակորդն անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի»․ ՔԿ
Ազգային հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»