Խայտառակ պարտություն կրած երկրի ղեկավարը չի կարող արդյունավետ բանակցել. Լևոն Քոչարյան
Խայտառակ պարտություն կրած երկրի ղեկավարը չի կարող արդյունավետ բանակցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Որպես պետություն մեր միակ գործիքն այն է, որ իշխանությունները և բոլորս բոլոր հնարավոր տեղերում բարձրաձայնենք այս խայտառակության մասին, որը կատարվում է Ադրբեջանում։ Ես համաձայն չեմ իրենց մոտեցման հետ, հակառակը բոլոր միջազգային հարթակներում պետք է անընդհատ և միշտ խոսեն այս ամենի մասին»,- նշեց նա։
Քոչարյանի կարծիքով՝ ճիշտ չէ իշխանությունների կողմից բանակցություններ վարելու գործընթացները, ըստ նրա՝ հարցի լուծումը ճնշում գործադրելն է․ «Թուրքիան մշտապես ասել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները միշտ են կապված Ադրբեջանի հետ հարաբերություններով։ Այս մասով անկեղծ են, գիծը էդպես շարունակում են։ Ես նույն կարծիքին եմ մնում, որ խայտառակ պարտություն կրած գործող այդ ժամանակ երկրի ղեկավարը չի կարող բանակցել արդյունավետ և մենք դրա ականատեսն ենք լինում վերջին 4 տարվա ընթացքում»,- ասաց Լևոն Քոչարյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով