Մալայզիայում ձերբակալվել է Կիմ Չեն Ընի եղբոր սպանության մեջ կասկածվողը
Մալայզիայի ոստիկանությունը հայտնել է Կուալա Լումպուրի օդանավակայանում կնոջ ձերբակալության մասին, ով կասկածվում է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանությանը մասնակից լինելու մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ձերբակալվածը Վիետնամի 18 տարեկան քաղաքացի է, որը ձերբակալվելիս մենակ է եղել:
Ավելի վաղ հարավկորեական լրատվամիջոցները հրապարակել էին Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողներից մեկի լուսանկարը, որը կատարվել էր Կուալա Լումպուրում տեսահսկման խցիկներից մեկով:
Հանգուցյալի ընտանիքին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Կիմ Չեն Նամի մահվան պատճառը թունավորումն է:
Կիմ Չեն Նամը Հյուսիսային Կորեայի նախկին նախագահ Կիմ Չեն Իրի ավագ որդին է, որը ծնվել է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտաամուսնական կապից: Կիմ Չեն Նամն ինչ-որ ժամանակ համարվում էր նախագահի պաշտոնում հոր ամենահավանական ժառանգորդը, սակայն շնորհազրկվել է 2001 թվականին կեղծված անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձի պատճառով, որից հետո ժառանգորդ է դարձել մյուս որդին՝ Կիմ Չեն Ընը, որը հոր մահից հետո՝ 2011-ի դեկտեմբերին դարձել է Հյուսիսային Կորեայի նախագահը: Վերջին տարիներին Կիմ Չեն Նամը Հյուսիսային Կորեայում չէր հայտնվում եւ ապրում էր չինական անկլավ Մակաոյում:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարի...
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել