Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Քրիստոսին հավատացող առաջին արքան՝ Աբգարը

Սուրբ Աբգար նախավկա և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր

Առաջին արքան, որ հավատաց Քրիստոսին ու կոչվեց նախավկա, հայոց Աբգար թագավորն էր: Նա լսեց, հավատաց ու տեսավ Աստծո Որդուն, բուժվեց, մկտրվեց ու դարձավ քրիստոնյա, օգնեց հայոց աշխարհում տարածել Արարչի լույսը:

Աբգար թագավորի կերպարը՝ առաջնորդող դրոշ մեզ համար

Սուրբ Աբգարը դարձավ արքաներից առաջամարտիկն ու չվախեցավ հալածանքներից: Պատմահայր Մովսես Խորենացին Աբգարին՝ Տիգրան մեծի եղբոր Արշամի որդուն, ներկայացնում է որպես հայ թագավոր Եդեսիայում (Ուրֆա), «Հայոց Միջագետք»-ում: Աբգարը Հիսուս Քրիստոսի ժամանակակիցն էր: 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը հիշեցնում է մեզ հասած աղբյուրներից հետաքրքիր վկայություն. «Մոգերը, երբ Մոկաց գավառից շարժվեցին՝ տեսնելով Բեղթհեմեյան աստղը, եկան Եդեսիա և թույլտվություն վերցրին Աբգար արքայից, որ կարողանան անցնել Պաղեստին աշխարհ: Մոգերն արքային վկայեցին, որ գնում են հանդիպելու՝ Տիրոջը՝ Թագավորին, և աստղը հայոց աշխարհով գնաց դեպի Բեթղեհեմ: Անցան տարիներ, երբ Աբգարը լսեց Հիսուս Քրիստոսի հրաշագործությունների մասին, խոստովանեց, որ Հիսուս Քրիստոս Աստված է»:
Ըստ ավանդության՝ Աբգարը տառապում էր անբուժելի հիվանդությամբ ու նամակ է գրել Աստծո Որդուն. «Աշխարհի իշխան Արշամի (որդի) Աբգարից Հիսուս Փրկչին և Բարերարին, որը Երուսաղեմացիների աշխարհում հայտնվեց, ողջույն»:

Գրության մեջ նշել է, որ հավատում է Նրան ու աղաչում գալ` բժշկելու իր ցավը: Նամակը տեղ հասցնելու համար` ուղարկել է իր նախարարին՝ Անանիային ու մի քանի սուրհանդակների: Աբգար թագավորի սուրհանդակները տարել են նամակը, սակայն  Հիսուսը մերժել է հրավերը, քանի որ դեռ առաքելություն ուներ ու պատասխանել է, որ կուղարկի իր աշակերտին՝ կյանք տալու արքային ու բոլոր նրանց, ովքեր նրա մոտ են: 

«Հիսուս Քրիստոսի պատասխանը. «Երանի նրան, ով առանց տեսնելու կհավատա Ինձ» վերաբերում է Աբգար թագավորին: Մենք ժառանգորդն ենք նրա հավատամքի: Աբգար թագավորի կերպարը մեզ առաջնորդող դրոշ է: Մենք պետք է վերադառնանք մեր նախկին փառքերին: Կարողանանք վերականգնել մեր արժեհամակարգը՝ հիմնված Աբգար թագավորի հավատքի վրա, որը Քրիստոսի դավանությունն է: Պետք է հավատարիմ լինենք Աստծուն, որքան հեռանանք, այնքան կկորցնենք»,- նշում է տեր Շահեն:

Վերը նշված նամակագրությունը պատմագիտական աներևակայելի արժեքավոր գանձ է հատկապես քրիստոնյա աշխարհի համար: Աբգար թագավորի շնորհիվ քրիստոնյաներն ունեցան նաև բացառիկ սրբազան մասունք՝ Քրիստոսի կենդանագիր պատկերը: Ըստ ավանդության՝ սուրհանդակներից Հովհաննեսը կարողացել է պատկերել Քրիստոսին: Հիսուս, երբ տեսել է նկարը, օրհնել է այն, որն էլ բերել են թագավորին: Ասել է թե՝ Աբգարը տեսել է Քրիստոսին: Այն Աստծո Որդու միակ պատկերն է, որ նկարվել է Իր երկրային կյանքի ընթացքում։ Տիրոջ համբարձումից ու Հոգեգալուստից հետո Սուրբ Թադեոս առաքյալը գնացել ու բժշկել է արքային: 

Հոգևորականը հիշեցնում է՝ հետագայում Աբգար թագավորն օգնել է առաքյալներին՝ տարածելու Աստծո խոսքն ու նախապատրաստել համազգային դարձը հայոց աշխարհում: Արքան նամակ է գրել Հռոմի Տիբերիոս կայսրին՝ ասելու, որ Քրիստոսի կատարած գործերը հաստատում են, որ Նա Աստված է, ուստի անհրաժեշտ է, որ Նրա Անունը և Ավետարանը քարոզվի իր իշխանության բոլոր կողմերում: Նամակներ է գրել նաև «Ներսեհին՝ Ասորեստանի և Բաբելոնի մանուկ արքային», «Արտաշեսին՝ Պարսից արքային»: Նրանց էլ վկայել է Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես Աստծո Որդու:

qahana.am